Արմաշի դպրեվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմաշի դպրեվանք, հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1889-ի սեպտեմբերի 18-ին, Արմաշ գյուղի Չարխափան Ս․ Աստվածածին վանքում, Կ․ Պոլսի պատրիարք Խորեն Աշըգյանի հովանավորությամբ և Մաղաքիա Օրմանյանի վերատեսչությամբ՝ իբրե Կ․Պոլսի պատրիարքարանի դպրեվանք։ Ընդունվում էին 17-22 տարեկան պատանիներ։ Նպատակն էր պատրաստել ոչ միայն հոգևորականներ, այլև ուսուցիչներ։ 1895-96-ին դպրեվանքում է տպագրվել Կ․ Պոլսի «Մասիս» կրոնական հանդեսը։ 1896-ից գործել է որբերի դասարան։ Աշակերտների թիվը 1889-1914-ին հասնում էր շուրջ 300-ի։ Կրոնական առարկաներից բացի դասավանդվում էին իմաստասիրություն, բնական գիտություններ, հայագիտություն, հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Ուսման տևողությունը 7 տարի էր։ 1915-ին վանքը թալանվել է, միաբանությունը տարագրվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 90