Արղանամադեն, Արգանամադեն[2] գետ Հայկական լեռնաշխարհում. Այսպես է կոչվում Տիգրիսի վտակը վերին հոսանքի շրջանում։ Սկիզբ է առնում Ծովք լճակից (մոտ 1800 մետր բարձրություն), և հարավ֊արևելք ուղղությամբ անցնելով Արղանամադեն քաղաքի մոտով, ընթանում է դեպի հարավ ու Զիբենե գետին միանալուց հետո գոյացնում է Տիգրիսը (Արևմտյան Տիգրիս)։ Արղանամադենի վտակներից են Հենին, Սեյիդը, Հասանը և այլն։ Միջին հոսանքում անցնում է անտառապատ ձորակներով, սնումը՝ անձրևային, վարարումը՝ մայիս֊հունիս ամիսներին[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 86)։