Արկածախնդրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արկածախնդրություն , մարդկանց վարք, գործողություն, որ բնութագրվում է հանուն արագ օգուտ ստանալու ՝ անսկզբունք վտանգավոր գործելակերպով։

Արկածախնդրությունը քաղաքականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկածախնդրություն քաղաքականության մեջ ՝ քաղաքական գործիչների անսկզբունքային, չմտածված քայլեր, որ կատարվում են հեշտ հաջողության հասնելու համար։ Նման մտածելակերպի հիմքում ընկած է իրական քաղաքական վիճակի անտեսումը, քաղաքական իրավիճակների լուրջ կանխատեսման նկատմամբ արհամարհանքը և այնընդունակությունը։

Քաղաքական արկածախնդրության հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական արկածախնդրությունը մեծ վտանգ է ներկայացնում և որպես կանոն դատապարտված է անհաջողության։ Այն հանգեցնում է հասարակական-քաղաքական իրավիճակի, տնտեսության ապակայունացմանը, վտանգում է ժողովրդի ու երկրի ապագան, կարող է ունենալ այլ բացասական հետևանքներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва