Արկադի Սողոմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Սողոմոնյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1962(1962-09-24) (61 տարեկան)
ԾննդավայրԲերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Կոչումդոցենտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Արկադի Իվանի Սողոմոնյան (սեպտեմբերի 24, 1962(1962-09-24), Բերդաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Սողոմոնյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1985 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1986-1990 թվականներին սովորել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում` «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ[2]։

1985-1991 թվականներին եղել է Բերդաշենի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ։ 1985-1986 թվականներին դասախոսել է Արցախի պետական համալսարանի ընդհանուր տեխնիկական առարկաների ամբիոնում։ 1991 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1992 թվականին եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի, այնուհետև` Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ։

1992-1995 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

1993 թվականի սեպտեմբերին եղել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության առաջին շտաբի պետ։

1995 թվականի ապրիլի 30-ին Բերդաշենի թիվ 22 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[3]։

1999 թվականի ապրիլի 30-ին ընտրվել է Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։

2000 թվականի հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[4]։

2001 թվականին եղել է Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ։

2002 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորաստեղծ վերահսկիչ պալատի նախագահ։

2002-2004 թվականներին համատեղությամբ դասավանդել է Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնում։ 2005 թվականի հունվարին Արցախի ժողովրդավարական կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել և 2008 թվականի մայիսին Արցախի ժողովրդավարական կուսակցության երկրորդ համագումարում վերընտրվել է կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ[5]։ 2005-2008 թվականներին եղել է Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար[6]։

2008 թվականի մայիսի 7–ին ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով` Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով, եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[7]։

2010 թվականի մայիսի 23-ին թիվ 6 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր[8]։

2008-2010 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 2011 թվականի հոկտեմբերի 6-ից եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն[9]։ 2012 թվականի սեպտեմբերի 3-ից ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի «Գյուղատնտեսության մեքենայացման, տրանսպորտային փոխադրումների, տեսական մեխանիկայի և ֆիզիկայի» ամբիոնի դասախոս է։

2012 թվականին եղել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու[10][11][12]։

2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի ապրիլը միաժամանակ իրականացրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները։

2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

Անկուսակցական է[13]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Հեղինակ է մի շարք գիտական թեզերի և հոդվածների, որոնք վերաբերում են դիֆրակցված ռենտգենյան ճառագայթման պարամետրերի կարգավորման հիմնախնդիրներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սողոմոնյան Արկադի Իվանի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Items filtered by date: Երկուշաբթի, 25 Հունիսի 2012». artsakhtert.com. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «30 ապրիլի 1995թ». cecnkr.am. 25.08.2023.
  4. «18 հունիսի 2000թ». cecnkr.am. 25.08.2023.
  5. «19 հունիսի 2005թ». cecnkr.am. 25.08.2023.
  6. «ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԻՎԱՆԻ». artsakhtert.com. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Սողոմոնյան Արկադի Իվանի» (PDF). cecnkr.am. 25.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «23 մայիսի 2010թ». cecnkr.am. 25.08.2023.
  9. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը» (PDF). cecnkr.am. 25.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  10. «ԼՂՀ ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «ԼՂՀ ԿԸՀ-ն Բակո Սահակյանին հայտարարեց ընտրված նախագահ». www.1in.am. 25.08.2023.
  12. «ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը». www.7or.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 25.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]