Արծիվ (թերթ, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծիվ
Տեսակթերթ
Ժանրգրական և կրոնական գրականություն
Հիմնադրվել է1992

«Արծիվ», գրական, կրոնական, հասարական երկշաբաթաթերթ, 1997 թվականից՝ ամսաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1992 թվականին Բեյրութում։ Արտոնատեր և խմբագիր՝ Վարուժան եպիսկոպոս Հերկելյան։ Տպագրում է հայ գրողների գործերից, լուսաբանում Լիբանանում, Հայաստանում, Արցախի Հանրապետությունում և սփյուռքահայ համայնքներում տեղի ունեցող մշակութների իրադարձությունները։

Թերթն ունեցել է արաբերեն բաժին, որտեղ ներկայացվել են հայոց պատմության կարևոր դրվագները, հայ մշակութական կյանքը։ 1997–1998 թվականենրին լույս է ընծայել «Արցախյան աշխարհ» հավելվածը՝ նվիրված Ղարաբաղյան ազատագրական պատերազմին, Արցախի հասարաքաղաքական և մշակույթի անցուդարձը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։