Արթուր Բերզինշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Բերզինշ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1983(1983-04-20) (41 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտություննկարիչ
Կայքberzinsh.lv/lv
berzinsh.lv/en
berzinsh.lv/ru

Արթուր Բերզինշ (լատիշերեն՝ Artūrs Bērziņš, ապրիլի 20, 1983(1983-04-20), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ ժամանակակից նկարիչ, երաժիշտ, որի աշխատանքներին բնորոշ են նեոսիմվոլիստական ոճը, թվայնացված արվեստի (digital art) տարրերի կիրառումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Բերզինշը ծնվել է 1983 թվականի ապրիլի 20-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ 2005 թվականին ընդունվել է արվեստի լատվիական ակադեմիայի[1] Visual դիտողական հաղորդակցության բաժանմունքը[2], որտեղ 2009-ին ստացել է բակալավրի, երեք տարի անց՝ մագիտրոսի աստիճան։ 2010 թվականին Weirdworm.com կայքէջը նրան ներառել է վերջին հարյուրամյակի արտասովոր արվեստի թոփ 10 ներկայացուցիչների ցանկում[3]։

2011 թվականին Բերզինշն անդամագրվել է[4] Լատվիայի նկարիչների միությանը[5]։

2001 թվականից սկսած՝ նա մասնակցել է ավելի քան հիսուն ցուցահանդեսների։ 2014-ին նրա Milk («Կաթ») նկարը ընդգրկվել է Լուչիանո Բենետոնի (Luciano Benetton) արվեստի գործերի "Imago Mundi" («Աշխարհի պատկեր») հավաքածուի մեջ[6]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - "National Post-romanticism" («Ազգային պոստ-ռոմանտիզմ», "Bastejs" պատկերասրահ, Ռիգա)[7]։
  • 2012 - "Forgotten Dream Shop" («Երազների մոռացված վաճառասրահ»)(Gertrudes 110, Ռիգա).[8]
  • 2011 - "Biopunk" (Happy Art Museum, Galleria Riga,Ռիգա)[9]
  • 2010 - "Ընդերքի ներսում" ("Pegazs" պատկերասրահ, Ռիգա)[10]
  • 2009 - "Coca-ine from LV" ("Pegazs" պատկերասրահ, Ռիգա).[11]

Նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից Բերզինշը զբաղվում է երաժշտական խտասկավառակների տուփերի պատկերազարդումներով, գրքերի նկարազարդումներով։ 2015 թվականին նրա պատկերազարդմամբ է թողարկվել անգլիական «Cradle of Filth» («Հավատի օրրան») երաժշտախմբի «Hammer of the Witches» («Վհուկների մուրճը») ալբոմը։ Նա նկարազարդել է նաև Սթիվեն Քինգի[12][13], Նիլ Գեյմանի, Թերրի Պրաչետի[14], Ուրսուլա լը Գուինի[15], Պատրիկ Ռոտֆուսի[16][17], Գրեգորի Դեյվիդ Ռոբերթսի[18] և այլ հեղինակների գրքերի լատվիական հրատարակությունները։

Արվեստի քննադատները բարձր են գնահատում Արթուր Բերզինշի արվեստը և դրվատանքով են արտահայտվում նրա աշխատանքների չափազանց տպավորիչ ու միանգամայն ինքնատիպ ոճի մասին[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LMA». Lma.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  2. «vkn». Vkn.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  3. «Top 10 of Weird Art». Weird Worm. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  4. «LMS – Sabiedriskā labuma biedrība Latvijas Mākslinieku savienība». Biedri.lms.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  5. «Aktualitātes». Lms.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  6. «Imago Mundi». Imagomundiart.com. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  7. «Artūrs Bērziņš. Tautiskais postromantisms :: KulturasDiena.lv». Diena.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  8. «Rīgā atklās provokatīvu mākslas darbu izstādi – DELFI». Delfi.lv. 2012 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  9. «P3LICAN PARTISANS SUBCULTURE: 9.SEPTEMBRĪ: Artūra Bērziņa gleznu izstādes "BIOPANKS" atklāšana @ Galerija RĪGA / Afterparty – DVĒSELES SPOGULIS @ BUBAMARA». P3licanwebzine.blogspot.com. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  10. «Studija». Studija.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  11. «Artūra Bērziņa personālizstāde "Coca-Ine from LV" | Izklaide & Kultūra». Tvnet.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  12. Stīvens Kings. «Zvaigzne ABC – Mirdzums». Zvaigzne.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  13. Stīvens Kings. «Zvaigzne ABC – Kerija». Zvaigzne.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  14. Nīls Geimens, Terijs Prečets. «Zvaigzne ABC – Labas zīmes». Zvaigzne.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  15. Ursula K. Le Guin. «Janis Roze – Tumsas kreisā roka». janisroze.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  16. Patrick Rothfuss. «Janis Roze – Veja vards». janisroze.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  17. Patrick Rothfuss. «Zvaigzne ABC – Vieda vīra bailes». Zvaigzne.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  18. Gregory David Roberts. «Janis Roze – Šāntarāms». janisroze.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  19. «Studija». Studija.lv. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]