Արզամասի պատմա-գեղարվեստական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արզամասի պատմա-գեղարվեստական թանգարան
Տեսակթանգարան, պատմական շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրզամաս
ՎայրԱրզամաս
Հասցե607220
Հիմնադրվել էհունիսի 22, 1957
Կայքmuseum-arzamas.ru
Քարտեզ
Քարտեզ

Արզամասի պատմա-գեղարվեստական թանգարան (ռուս.՝ Арзамасский историко-художественный музей), Արզամասի և Արզամասկի շրջանի պատմության և մշակույթի թանգարան։ Գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում, Տաճարի հրապարակում, Կիրովի և Վլադիմիրի փողոցների խաչմերուկի մոտ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Արզամասը դարձել է մարզային քաղաք[3] և անհրաժեշտություն է առաջացել բացելու գավառագիտական թանգարան։ Ուստի 1956 թվականի հոկտեմբերի 15-ին որորշվել է Իլյինկայա եկեղեցու նախկին շենքը հատկացնել նոր թանգարանին։ 1957 թվականի հուլիսի 1-ին թանգարանի տնօրեն է նշանակվել Ի. Գ. Կորաբլևը[4]։ Թանգարանն ուներ երեք աշխատակից` տնօրեն, տնտեսվար և հաշվապահ։ 2001 թվականին թանգարանի տնօրեն է դարձել Ն. Վ. Ռազինը, որը նախկինում աշխատել է որպես ֆոնդերի գլխավոր պահառու։ Ներկայիս աշխատակազմում ընդգրկված են 15 աշխատակից, այդ թվում`6 գիտաշխատող, հաշվապահ, տնտեսական գծով տնօրենի տեղակալ և տեխնիկական անձնակազմ[5]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական հավաքածուն կազմում է 29995 միավոր և 1059 միավոր օժանդակ ֆոնդերում՝ հնագիտություն, գործվածքների հավաքածու, ճենապակի, դրամագիտություն, հին տպագիր գրքերի հավաքածու, սրբապատկերներ, Արզամասի արհեստագործ վարպետների հավաքածու, նկարչություն, գրաֆիկա և այլն։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նախկին շենքը`Իլյինկայա եկեղեցին, 18-րդ դարի ճարտարապետական հուշարձան է։ Իլյինկայա եկեղեցու շենքի առանձնահատկությունը կառույցի տեսակի մեջ է («ութը չորսի վրա») և հնության (հիմնվել է 1746 թվականին)։ Այս քարե եկեղեցին ունի մի քանի հարկաշարք։ Կառուցված է ռուսական բարոկկոյի ոճով։

2013 թվականի հունվարի 1-ից սկսվել է թանգարանի նոր պատմությունը[2], քանի որ տեղափոխվել է 20-րդ դարի սկզբին կառուցված նոր շենք։ Տունը պատկանել է տիտղոսակիր խորհրդատու, դեղագործ Ալեքսանդր Ալեքսեևիչ Մոսկվինին[5]։ Այս շենքում 1919-1920 թվականներին գտնվել է Արզամասի քաղաքային երիտասարդական միությունը, որի աշխատանքներում ակտիվ մասնակցություն է ունեցել Արկադի Գայդարը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МУК Арзамасский историко-художественный музей (ИНН:5243018087)». www.list-org.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 «Историко-художественный музей г. Арзамаса Нижегородской области». www.museum.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Арзамасская область - Арзамасцы.РФ». www.newarzamas.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «ИСТОРИКО-ХУДОЖЕСТВЕННЫЙ МУЗЕЙ Г. АРЗАМАСА».
  5. 5,0 5,1 «Из истории Арзамасского историко-художественного музея». odinnadz.blogspot.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Wikimapia - Let's describe the whole world!». wikimapia.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.