Արեգ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլիկ Թումանյան
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Մասնագիտություն՝ պատմաբան, դասախոս, հասարակական գործիչ և պետական գործիչ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Հայր Հովհաննես Թումանյան
Մայր Օլգա Թումանյան
Զավակներ Սուրմա Թումանյան

Արեգ Թումանյան (1900, Թիֆլիս - օգոստոսի 30, 1939), հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, պատմաբան, դասախոս, Կոմունիստական կուսակցութան անդամ։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կրտսեր որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգ Թումանյանը ծնվել է 1900 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիայում, որն ավարտելուց հետո` 1917 թվականին, անցել է Կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ։ 1933 թվականին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում։ 1937 թվականին Խորհրդային ռեժիմը Արեգ Թումանյանին աքսորել է և 1939 թվականի օգոստոսի 30-ին գնդակահարել։ Թաղվել է սովետական ՊԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Կոմունարկա» (Մոսկվա) հատուկ պահպանման օբյեկտի տարածքում[1]։ Ունեցել է մեկ դուստր՝ Սուրման։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]