Արեգ Դանագուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգ Դանագուլյան
Ծնվել էհունվարի 25, 1977(1977-01-25) (47 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և պրոֆեսոր
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Արեգ Դանագուլյան (ծնվ․ հունվարի 25, 1977(1977-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), միջուկային անվտանգության ոլորտի հայ գիտնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգ Դանագուլյանը ծնվել է Երևանում, ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ Սամվել Դանագուլյանի և Սվետլանա Հարությունյանի ընտանիքում։ Արեգը սովորել է Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ 1993 թվականինին դպրոցն ավարտելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Արեգը ուսումը շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և 1999 թվականին ստացել է գիտությունների բակալավրի աստիճան[1]։ Զբաղվել է ֆունդամենտալ միջուկային ֆիզիկայով, իսկ վերջին տասը տարիներին՝ կիրառական միջուկային ֆիզիկայով։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է[1][2][3]։

Սպառազինությունների վերահսկողության տարվա անհատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ 2020 թվականի հունվարի 9-ին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարարական գործընթաց մշակելու համար Սպառազինությունների վերահսկողության ասոցիացիայի (անգլ.՝ Arms Control Association) կազմակերպած ամենամյա մրցույթի շրջանակում ճանաչվել են 2019 թվականի տարվա անհատ (անգլ.՝ Arms Control Person of the Year)[Ն 1][4][5][6]։

Մրցանակը ստանալը կարևոր է այնքանով, որ այն ցույց կտա՝ աշխարհը տեսնում է գիտության կարևորությունը մեր երեխաների անվտանգ և խաղաղ ապագան կերտելու համար, ինչպես նաև հայ գիտնականների ներդրումը այդ կարևորագույն գործում[4]։
- Արեգ Դանագուլյան

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք գիտական աշխատանքների համահեղինակ է[7]՝

  • Ezra M. Engel & Areg Danagoulian, A physically cryptographic warhead verification system using neutron induced nuclear resonances (2019)
  • Areg Danagoulian, Compton-scattering cross section on the proton at high momentum transfer (2007)
  • Physical cryptographic verification of nuclear warheads (2019)
  • Initial results from a multiple monoenergetic gamma radiography system for nuclear security (2016)
  • Prompt neutrons from photofission and its use in homeland security applications (2010)
  • Spectroscopic neutron radiography for a cargo scanning system (2016)
  • Experimental demonstration of multiple monoenergetic gamma radiography for effective atomic number identification in cargo inspection (2018)
  • Experimental demonstration of an isotope-sensitive warhead verification technique using nuclear resonance fluorescence (2018)
  • Real compton scattering on proton at high momentum transfers (2005)
  • Nuclear disarmament verification via resonant phenomena (2018)
  • High-accuracy Geant4 simulation and semi-analytical modeling of nuclear resonance fluorescence (2018)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arms Control Association-ը տարվա մարդ է հռչակում այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք զինամթերքի վերահսկման, տարածման կանխարգելման, զինաթափման կամ զենքի սպառնալիքների մասին իրազեկվածության բարձրացման արդյունավետ տարբերակներ են առաջարկում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ngineering of Massachusetts Institute of Technology (MIT) has made an offer of an Assistant Professor position to Areg Danagoulian». yerphi.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  2. «Արեգ Դանագուլյան. Եթե ուղեղներ չմշակենք, Հայաստանը ձեռնունայն կմնա». Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  3. «Areg Danagoulian». mit.edu. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին։». mediamax.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  5. «Nominees for the 2019 Arms Control Person(s) of the Year». armscontrol.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  6. «Armenian nuclear scientist Areg Danagoulian and colleagues voted 2019 Arms Control Persons of the Year». armradio.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  7. Scholar.google - Areg Danagoulian