Արգեմոնե սպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգեմոնե սպիտակ
Արգեմոնե սպիտակ
Արգեմոնե սպիտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Կակաչայիններ (Papaveroideae)
Տրիբա Papavereae
Ցեղ Argemone
Տեսակ Արգեմոնե սպիտակ (A. albiflora)
Միջազգային անվանում
Argemone albiflora

Արգեմոնե սպիտակ, միամյա ծաղկաբույս է՝ է 60-80 սմ բարձրությամբ, պատկանում է կակաչազգիների ընտանիքին, երկշաքիլավոր բույս է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները պարզ են, խոր կտրտված բլթակներով, որոնք իրենց հերթին կտրտված են, սուր ծայրերով։ Ամբողջ բույսը ծածկված է մազմզուկներով։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Ծաղիկը բաղկացած է 6 պսակաթերթիկներից, առէջները շատ են։ Վարսանդը մեկն է՝ 3 սռնականի։ Ծաղիկների գույնը մեծ մասամբ սպիտակ է, սակայն հանդիպում են նաև նարնջագույն, կարմիր և կարմրանարնջագույն ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 80 սմ-ի։

Սպիտակ արգեմոնեն ծաղկում է հունիս ամսից մինչև ուշ աշուն։ Պահանջկոտ է հողային պայմանների, խոնավության և լույսի նկատմամբ։ Բավականին ջերմասեր է։ Պիտանի է միքսբորդերների, ծաղկաթմբերի և պարտեզային ձևավորումների համար, ծաղկային օջախներում՝ գազոնի ֆոնի վրա։

Արգեմոնե ցեղը ընդգրկում է 10 տեսակ, որոնք միամյա են կամ երկամյա և մեծ հետաքրքրություն են ներկայացնում ծաղկադեկորատիվ ձևավորումների համար։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Մշաության մեջ տարածված է Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ավազանում։ ՍՍՀՄ-ում նոր դեկորատիվ կուլտուրա է։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների կանաչապատման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի շաղիկները, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգեմոնե սպիտակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգեմոնե սպիտակ» հոդվածին։