Արգանդաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգանդաբ
Բնութագիր
Երկարություն400 կմ
Ավազանի մակերես77 308 կմ²
ԱվազանԳիլմենդ (գետ)
Գետաբերանի տեղակայումՀիլմենդ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԱֆղանստան
ԵրկրամասՂանդահար վիլայեթ և Հիլմենդ

Արգանդաբ (պարս.՝ رود ارغنداب), գետ Աֆղանստանի կենտրոնական հատվածում։ Սկիզբ է առնում Գազնի քաղաքից ոչ հեռու գտնվող բլուրների վրայից և հոսում է դեպի հարավ-արևմուտք` հասնելով մինչև Հիլմենդ գետ։ Գետի երկարությունը կազմում է մոտ 400 կիլոմետր։ Արևելյան կողմում Արգանդաբին զուգահեռ հոսում է Տարնակ գետը (320 կիլոմետր), որը Ղանդահարից դեպի հարավ-արևմուտքից 50 կմ է, դառնում է Արգանդաբի վտակ և նույնպես թափվում Հիլմանդ։

Արգանդաբի ստորին հատվածի ջրերը օգտագործվում են ոռոգման համար, այնպես որ այստեղ հողը մշակված է և պտղաբեր։ Սակայն գետի մոտակայքում չկան շատ բնակելի գյուղեր։ Արգանդաբ և Տարնակ գետերի միջև տեղակայված է մայրուղի, որը կապում է Քաբուլը և Ղանդահարը[1]։

2008 թվականին հայտարարվել է Դալայի ամբարտակի արդիականացման նախագիծը, որը կնպաստեր Արգանդաբի հարևանությամբ գտնվող ոռոգվող հողատարածքների կրկնակի աճին։ Այս նախագծի արժեքը գնահատվում էր 50 մլն դոլար[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arghandab. Британника (11-е издание).
  2. Стивен Чейз (2008 թ․ հուլիսի 17). «Dahla dam project is potential target: military». Globe and Mail. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)
  3. Дуг Шмидт (2008 թ․ հունիսի 11). «Cdn. military to safeguard Afghan dam project». Canwest News Service. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
  4. «Signature Project: Dahla Dam and Irrigation System». Government of Canada. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգանդաբ» հոդվածին։