Արա Հակոբյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (1997) |
Մասնագիտություն | գեղանկարիչ, արվեստաբան |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Հրավարդ Հակոբյան |
Արա Հակոբյան Վիքիդարանում | |
Ara Hakobyan Վիքիպահեստում |
Արա Հրավարդի Հակոբյան (ապրիլի 2, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, արվեստաբան, արվեստագիտության դոկտոր (2017), պրոֆեսոր (2018)։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1999)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արա Հակոբյանը ծնվել է 1973 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքում՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի ընտանիքում։ 1990-1997 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 2001 թվականին կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում[1]։
2002 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2008–2017 թվականներին ղեկավարել է արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը։ 2017 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է[2][3]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է մի շարք արվեստագիտական և մեթոդական աշխատությունների։
- Ծովանկարիչ Վարդան Մախոխյան (մենագրություն), «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2004։
- Գույնի ու երևակայության գործոնները նկարչության ուսուցման դասընթացում, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2006։
- Վարդան Մախոխյան (պատկերագիրք), «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2006։
- Արսեն Շաբանյան (պատկերագիրք), «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան, 2009։
- Բաղեշի Ամիրդոլու համալսարանը և կերպարվեստը այդ կրթարանում. XVII դար, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2012։
- Նկարչությունը հայկական դպրոցում. XVII–XIX դարեր, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2015։
- Հայազգի ծովանկարիչները, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան, 2017։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների։ 2002 թվականին Հայաստանի նկարիչների միության 70- ամյակին նվիրված ցուցահանդեսին ստացել է մրցանակ։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վենետիկ (2001)
- Երևան, Հովհաննես Թումանյանի թանգարան, 2011
- Երևան, Հայաստանում Ամերիկյան դեսպանատուն, 2013
- Երևան, Հայաստանի նկարիչների միություն, 2014[4]
- Երևան, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, 2014
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հորս դիմանկարը» (1998)
- «Մայրս» (2002)
- «Դեպի գյուղ» (2003)
- «Ծաղկավաճառուհիները» (2011)
- «Հաց են թխում» (2014)
- «Պատարագ» (2015)
- «Լողափին» (2017)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հրավարդ Հակոբյանի դիմանկարը
-
«Դեպի տուն»
-
«Ուրախ օր»
-
«Ամստերդամ»
-
«Վենետիկ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Արա Հակոբյանի արվեստը ճշմարիտ է, համոզիչ, ազնիվ, զուսպ, բայց գեղանկարչորեն հագեցած» (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Արա Հրավարդի Հակոբյան
- ↑ Մեր դասախոսները. Արա Հակոբյան
- ↑ «Արա Հակոբյանի ցուցահանդեսը Նկարիչների միությունում».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Հակոբյան (նկարիչ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Հակոբյան (նկարիչ)» հոդվածին։ |
|