«Արաքս», մանկա-պատանեկան ամսաթերթ։ Հրատարակվել է 1952–1955 թթ.-ին, Փարիզում։ Խմբագիր՝ Շ. Տեր-Մելքոնյան։ Տպագրել է հայ գրողների (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Ա. Խնկոյան) մանկական ստեղծագործությունները, առակներ, երգեր, պատկեր-պատմվածքներ, բանաստեղծություններ։ «Արաքս» ամսաթերթն աշխատել է իր մանուկ ընթերցողներին դաստիարակել հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացումներով, տպագրել է տեղեկություններ Խորհրդային Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչների մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 704)։