Արամ Խամոյան
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 2000 (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Վերին Բազմաբերդ, Արագածոտնի մարզ, Հայաստան | ||
Հասակ | 1,78 մետր | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Արամ Արայի Խամոյան (հունվարի 10, 2000, Վերին Բազմաբերդ, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Երևանի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի և Հայաստանի երիտասարդական հավաքականի հենակետային կիսապաշտպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 2000 թվականի հունվարի 10-ին Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում։ Ակումբային կարիերան սկսել է «Բանանց» ֆուտբոլային ակումբում (այժմ՝ «Ուրարտու ՖԱ»)։ Հասակը՝ 178 սմ[1][2]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Խամոյանը խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի (մինչև 17, 18, 19, 21) հավաքականներում։ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում կարիերան սկսել է 2016 թվականի նոյեմբերի 1-ից՝ մինչև 17 տարեկանների առաջնությունում, որտեղ մարզիչ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրել է 10 խաղ։ 2017 թվականի նոյեմբերի 9-ից՝ մինչև 18 տարեկանների հավաքականում անցկացրել է 3 խաղ։ 2019 թվականի մարտի 25-ից խաղացել է մինչև 19 տարեկանների հավաքականում՝ անցկացնելով 19 խաղ։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ից խաղացել է մինչև 19 տարեկանների հավաքականում՝ անցկացնելով 16 խաղ[1]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերան սկսել է մինչեւ 18 տարեկանների «Բանանց» ֆուտբոլային ակումբում (այժմ՝ «Ուրարտու»)։ Այնուհետև 2017 թվականի հունվարի 1-ից տեղափոխվել է «Բանանց» ակումբի ոչ հիմնական կազմ։ 2018-ի հուլիսի 1-ից տեղափոխվել է «Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմ։ 2019 թվականի հուլիսի 22-ին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ոչ հիմնական կազմ, իսկ 2020-ի օգոստոսի 1-ից՝ հիմնական կազմ։ 2021 թվականի փետրվարի 1-ից խաղում է ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) Երևան ակումբում, որը հանդես է գալիս Հայաստանի առաջնության բարձրագույն լիգայում[1]։ 2021/2022 մրցաշրջանում Խամոյանը Պրեմիեր լիագայում մասնակցել է 27, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ 18 խաղի[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Aram Khamoyan - Player profile 23/24». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «Aram Khamoyan :: Aram Khamoyan :: BKMA :: Statistics :: Titles :: History (Timeline) :: Goals Scored :: Fixtures :: Results :: News & Features :: Videos :: Photos :: playmakerstats.com». www.playmakerstats.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
|