Արամ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Բադալյան
Ծնվել էփետրվարի 14, 1958(1958-02-14) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Արամ Հակոբի Բադալյան (փետրվարի 14, 1958(1958-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի կառավարությանն անընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1984 թթ. - աշխատել է «Գլխհայջրշինի» թիվ 20 և թիվ 19 շինվարչություններում որպես արտադրական բաժնի ավագ ինժեներ, պլան-արտադրական բաժնի պետ։
  • 1985-1990 թթ. - աշխատել է ՀԽՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորումում որպես նախահաշվային բաժնի առաջատար մասնագետ, խմբի ղեկավար, ապա՝ կոորդինացիոն-արտադրական բաժնի պետ։
  • 1990-1991 թթ. - ՀՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարչության երկրաշարժի հետևանքների վերացման բաժնի առաջատար մասնագետ։
  • 1991-1992 թթ. - ՀՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ։
  • 1992-1993 թթ. - «ՍԱԿՍ» ՍՊԸ տնօրեն։
  • 1993-1995 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարչության վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ։
  • 1995-1998 թթ. - ՀՀ կառավարության քարտուղարության վերահսկողության վարչության պետի տեղակալ։
  • 1998 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի տեղակալ-վերահսկողության և հատուկ հանձնարարությունների բաժնի վարիչ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի կազմտեսչական վարչության պետի տեղակալ-տեսչական բաժնի վարիչ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ։
  • 2000 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ։
  • 2000-2001 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ-քարտուղարության պետ։
  • 2001-2002 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ
  • 2002-2004 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ (քաղաքացիական ծառայողի կարգավիճակով)։
  • 2004 թ. ապրիլի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ[1]։
  • 2008 թ. մայիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2008 թ. հուլիսի 15-ին քաղաքացիական ծառայության մրցույթի արդյունքների հիման վրա ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ[3]։
  • 2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[4]։
  • 2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ[5]։
  • 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[6]։
  • 2014 թ. փետրվարի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ[7]։
  • 2014 թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[8]։
  • 2014 թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ[9]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀԿ անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանիա Շիրակացու մեդալ։
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր։
  • Միջկառավարական սուրհանդակային կապի պատվոգիր։

Ամուսնացած է ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  5. «Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  6. «Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  7. «Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  8. «ԱՐԱՄ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  9. «ԱՐԱՄ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.