Արական գիմնազիայի շենք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արական գիմնազիայի շենք
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1915
Քարտեզ
Քարտեզ

Արական գիմնազիայի շենք (ռուս.՝ Здание мужской гимназии), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ 1908-1916 թվականներին սովորել է անվանի ռադիոտեխնիկ Ալեքսանդր Մինցը։ Գտնվում է Գորկու փողոց, 115 հասցեով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիմնազիայի շենքը գտնվում է Գորկու փողոցի և Պոդբելսկու նրբանցքի (նախկին Սեննայա փողոց և Սոբորնի նրբանցք) անկյունում։ Շենքը կառուցվել է 1915 թվականին մոդեռն ոճով[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսե շենքը եռահարկ է, ունի նկուղ և քառալանջ ձեղնահարկային տանիք, որը հյուսիսարևելյան կողմում վրանաձև է։ Գլխավոր ճակատի ճարտարապետագեղարվեստական տեսքը ձևավորում են ոճավորված աղյուսե դեկորը, լուսամուտատեղերի բարդ հորինվածքը, թիակներն ու ելուստավորումները, որոնք կատարում են շենքի ուղղահայաց բաժանում։ Դեկորատիվ կալունակների վրա ամրացված քիվը և միջհարկային գոտին ձևավորում են շենքի հորիզոնական բաժանումը։ Փողոցի կողմից բնօրինակ գլխավոր մուտքը կտրատված է թիակներով[1]։

Շենքն ունի բարդ հատակագիծ, որի հորինվածքային կենտրոնը ուղղանկյունաձև հանգստի սրահն է, որին երեք կողմից հարում են դասասենյակները, օժանդակ տարածքները և աստիճանները[1]։

1977 թվականին տան փողոցի կողմի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այստեղ 1908-1916 թվականներին սովորել է հեռարձակման խոշորագույն կայանների ստեղծող, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր ակադեմիկոս Ալեքսանդր Լվովիչ Մինցը»[1]։

Հուշարձանը պահպանվում է պետության կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Город Ростов-на-Дону. Здание бывшей мужской гимназии, в которой с 1908 по 1916 г. учился ученый-радиотехник A. Л. Минц (ул. Горького, 115)». Վերցված է 2018 Նոյեմբեր 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Весь Ростов и Нахичевань-на-Дону. 1914. - Харьков, 1914. - С. 393.
  • Вся Донская область и Северный Кавказ на 1908 г. - Ростов-н/Д., 1908. - С. 295.
  • Гегузин И. Страницы ростовской летописи. - Ростов-н/Д., 1983. - С. 86 - 87.
  • Чеботарев Г. А. Ростов. Нахичевань-на-Дону. Справочная книжка. - Ростов-н/Д., 1911 - 1912. - С. 95.