Ավտոմատ մանիպուլյատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմատ մանիպուլյատոր, ձեռքով կատարվող գործողություններն ավտոմատ կատարող սարք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուծության մեջ, օրինակ՝ ավտոմատ մանիպուլյատոր. օգտագործում են կենդանու կուրծը կթից առաջ սանիտարական մշակման ենթարկելու, կթի ժամանակ որոշ գործողություններ կատարելու և այլնի համար։ Կրծի նախակիթային մշակման Ավտոմատ Մանիպուլյատորը բաղկացած է անցաթող ման հաստոցից, ակտիվ բանող մարմնով (կողքերից կրծին մոտեցող, տարբեր ուղղություններով պտտվող հետադարձ-առաջընթաց շարժվող գլանաձև 2 խոզանակներ) կրծի լվացման համակարգից, ջրատաքացուցիչից (մինչև 30–45), հաստոցում կովի առկայությունը ցույց տվող սարքից, ավտոմատ կառավարման համակարգերից։

Ավտոմատ մանիպուլյատորը միացնելուց հետո ինքնաշխատ բացվում է մուտքի դուռը, կովը մտնում է հաստոցի մեջ, միացվում է ցուցասարքը։ Դուռն ինքնաշխատ փակվում է, պտտվող խոզանակները մոտենում են կրծին, վրան տաք ջուր ցողում և լվանում 25 վայրկյան։ Այնուհետև խոզանակները հեռանում են, բացվում է ելքի դուռը, և կովը դուրս է գալիս հաստոցից։ Ավտոմատ մանիպուլյատորի զանգվածը 300 կգ է, 1 մշակման ընթացքում ծախսվում է 2–2,3 լիտր ջուր, արտադրողականությունը 1 ժամում՝ մինչև 100 կով։

Կովերի կթման ավտոմատ մանիպուլյատորը կատարում է ձեռքի գործողությունները՝ վակուումային կթի ապարատով կթելիս։

Տարբերում են անշարժ, տեղափոխվող և շարժական Ավտոմատ Մանիպուլյատորներ։ Առավել տարածված են կթելու հաստոցներում կթի համար նախատեսված անշարժ ավտոմատ մանիպուլյատորները, որոնք ավտոմատացնում են եզրափակող գործողությունները՝ կթելու ապարատի հետ քաշումն ու անջատումը (ապարատի մի ացնելն ու կրծին հագցնելը կատարվում է ձեռքով)։ Առավել հաճախ օգտագործում են Ռուսաստանում արտադրվող ՄԴ-Ֆ-1 մակնիշի ավտոմատ մանիպուլյատորները, որոնք նախատեսված են «Տանդեմ» և «Յոլոչկա» հաստոցներով կթող սարքերի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։