Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլիատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլիատոր
Բացված և լիցքավորված ԱԱԴ սարք։ Տվյալ մոդելը կիսաավտոմատ է, էլեկտրական հարվածի կոճակի առկայության շնորհիվ
հապավումԱԱԴ
մասնագիտությունՍրտբանություն
միջամտությունՈչ ինվազիվ
հայտնագործող(ներ)Ֆրենկ Պենտիրջ

Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլիատոր (ԱԱԴ), հանդիսանում է էլեկտրական սարք, որը ավտոմատ ախտորոշում է կյանք համար վտնգավոր առիթմիաները, որոնցից են առանց ծայրամասային ռիթմի փորոքային տախիառիթմիան, փորոքային ֆիբրիլիացիան[1] և էլեկտրականության միջոցով ընդհատելով առիթմիան, հնարավորություն են տալիս սրտին վերականգնելու իր բնականոն ռիթմը։

Պարզ վիզուալ և լսղական հրամանների շնորհիվ, սարքը կարող է հեշտորեն օգտագործվել ոչ մասնագետների կողմից, իսկ սարքի կառավարման հետ կապված ուսուցումները իրականացվում են առաջին բուժգնության, վկայագրված առաջնային արձագանքման և հիմնական կենսապահովման մակարդակի սիրտ-թոքային վերակենդանացման դասընթացների ժամանակ[2]։

ԴԵֆիբրիլիատորի շարժական սարքը ստեղծվել է 1960-ական թվականներին Ֆրենկ Պենտրիջի կողմիվ Բլեֆաստում (Հյուսիսային Իռլանդիա), իսկ առաջին ավտոմատացված դեֆիբրիլիատորը, հանրային օգտագործման նպատակներով ստեղծել է 1970-ականների վերջին Սրտային Վերակենդանացման կազմակերպության կողմից կոչվել է Heart-Aid[3]:

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը ցույց է տալիս, գոյատևման շղթան։

Վիճակներ, երբ սարքը կարող է օգտագործվել[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում այս սարքը արդունավետ է կյանքի համար վտանգավոր առիթմիաների կանխման համար, որոնք կարող են հանգեցնել սրտի կանգի։ Չպետք է շփոթել սրտի կաթվածի հետ։ Սովորաբար վտանգավոր առիթմիաներն են ՝

  1. Պուլսի բացակայությամբ փորոքային տախիառիթմիան(կարճ փորոքային տախիկարդիա՝VT)[1]
  2. Փորոքային ֆիբրիլյացաիան( կարճ՝ VF)

Տվյալ առիթմիաների ժամանակ սիրտը ունի էլեկտրական ակտիվություն, սակայն այն դիսֆունկցիոնալ է, որովետև չի կարողանում նորմալ կատարել էր պոմպային ֆունկցիան և արյունը արտամղել դեպի օրգաններ։ Չվերահսկվող փորոքային տխիկարդիան, կարող է վերափոխվել փորոքային ֆիբրիլիացիայի։ Փորոքային ֆիբրիլիացիայի ժամանակ սրտի կծկումները քաոսային են և փորոքները ընդհանրապես արյուն չեն արտամղում։ Փորոքային ֆիբրիլիացիան չվերահսկման դեպքում վերածվում է ասիստոլիայի։

ԱԱԴ-ն մյուս դեֆիբրիլիատորների նման չի օգնում ասիստոլիայի դեպքում, քանի որ տվյալ դեպքում հնարավոր չէ ստանալ ցանկալի կլինիկական արդյունք։ Ասիստոլիայով հիվանդների դեպքում միակ միջոցը հիվանդի կյանքը փրկելու, հանդիսանում է համակցված սիրտ թոքային վերակենդանացման և այլ ստիմուլյատորներ օգտագործելով որևէ ռիթմի վերականգնումից հետո դեֆիբրիլիատորի կիրառումը։

Ուշացած բուժօգնության հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորոքյին տախիկարդիայի, ֆիբրիլիացիայի և ասիստոլիայի դեպքում անհրաժեշտ բժշկակա օգնություն չստանալու հետևանքով կարճ ժամանակահատվածում հիվանդների մոտ կսկսվի ուղեղի վնասման գործընթացը, իսկ սրտի կանգից հետո հիվանդը կմահանա։ Առաջին 3-5 րոպեների ընթացքում ռիթմի վերականգնման բացակայության պայմաններում ուղեղանյութի վնասումը կհանգեցնի անդարձեի հետևանքների[4]։ Ըստ վիճակագրության առաջին 3 րոպեների ընթացքում օգնություն չստանալու դեպքում հիվանդի կյանքը փրկելու շանսը ամեն րոպե նվազում է 7%-ով և 10%-ով,եթե չի իրականացվում երրորդ րոպեից հետո[5]։

Օգտագործման հրահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեֆիբրիլիացիայի ուսուցման հավաքածու։

ԱԱԴ պետք է օգտագործվի այն մարդկանց կողմից ովքեր լիարժեք տիրապետում են օգտագործման կանոններին, և իդեալական անցել են ԱԱԴ-ի օգտագործման դասընթացները։ Ներկայումս առաջին բուժգնություն սովորեցնելիս ցուցում են դեֆիբրիլիատորի օգտագործումը սկսել մինչև 90 վայրկյանի ընթացքում, իսկ մասնագետ օպերատորները այն սկսում են առաջին 67 վրկ․-ների ընթացքում[6]։

Սրանք սովորական և կիսաավտոմատ դեֆիբրիլիատորներից տարբերվում են նաև նրանով, որ մասնագիտացվածների կիրառման համար անհրաժեշտ է կոնկրետ բուժաշխատողի ներկայություն, քանի որ դրանք ունեն հավելյալ պեյսմեկերային ակտիվություն և կարող են օգտագործվել ռիթմի խանգարումներից օրինակ բրադիկարդիայի ժամանակ և այլ ֆունկցիաներ իրականացնել, որոնց վերահսկումը կարող է իրականացնել միայն մասնագետը, որը կիրառելուց բացի կարող է նաև վերլուծել էլեկտրասրտագրության արդյունքները։

Մետաղյա հարմարանքներով կրծքկալներ և պիրսինգներ կրող անձանց խորհուրդ է տրվում ԱԱԴ-ն օգտագործելուց առաջ հեռացնել դրանք, բարդություննեից խուսափելու համար[7][8]։ Ամերիկյան «Միֆերի հերքում» հեռուստաշոուն ցույց է տվել, որ մետաղյա հարմարանքներով կրծքկալների առկայության դեպքում ԱԱԴ-ի կիրառումը որոշ դեպքերում կարող է հանգցնել այրվածքների[9]։

Չիկագոյում իրականացված սրտային հետազոտություններց մեկի ժամանակ, ուսումնասիրվել է ԱԱԴի էֆֆեկտիվությունը։ Պարզվել է, որ ուսումնասիրված 22 անձանցից 18-ը ունեցել է առիթմիկ խնդիրներ, որոնց ԱԱԴ-ի կիրառումը կարողացել է օգնել։ Տվլայ 18-ից 11-ը ապրել են առիթմիաների նոպաներից հետո։ 11-ից 6-ին օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները, ովքեր նախկինում չեն անցել ԱԱԴ-ի օգտագործման ուսուցման դասընթացներ[10][11]։

Իրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասանելիություն և տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԱԴ-ի կայան Ճապոնիայում

Ավտոմատ արտաքին դեֆիբրիլիատորները սվորաբար տեղակայվում են մասնագիտացված կենտրոններում, որտեղ բուժաշխատողները կարող են առաջնային կիրառել այն (առողջապահական կազմակերպությոններ, շտապ օգնության մեքենաներ), ինչպես նաև հանրային հասանելի վայրերում, օրինակ կորպորատիվ և պետական գրասենյակները, առևտրի կնտրոնները, ռեստորանները, հասարակական տրանսպորտը, և ցանկացած այլ վայր որտեղ կարող են մարդկային կուտակումներ լինել։

Որպեսի դանք լինեն լավ տեսանելի, հիմնականում տեղակայվում են մուտքերի մոտ, լինում են վառ գունավորմամբ և ունենում են ապակե պատյններ։ Երբ դրանց պատյանները բացվում են սրանք ազդանշան են տալիս, հիմնականում այն պատճառով, որ անձնակազմը իմանա սարքի հեռացման մասին, բացի այդ գրանցի շտապ օգնության կանչ։ 2008 թվականի սեպտեմբերին վերակենդանացման հետ կապված Միջազգային կոմիտետը ստեղծեց համընդհանուր ցուցիչ ԱԱԴ-ի համար, ոորը պետք է ընդունվեր ամբողջ աշխարհում և կիրառվեր այնտեղ որտեղ տեղակայված էին ԱԱԴ-ի սարքերը, ինչպես ցույց է տրված աջ կողմում[12]։

The universal AED sign, developed by the International Liaison Committee on Resuscitation and adopted as ISO 7010 E010

Վեջին շրջանում դեֆիբրիլիատրի գները դարձել են ավելի մատչելի ինը հանարավորություն է տալիս սրտային հիվանդներին այս սարքից ունենալ տանը։ Իհարկե դա անհանգստացրել է բուժաշխատողներին, քանի որ սարքը սկսել են ձեռք բերել այնպիսի մարդիկ ովեր չունեն կիրառման համապատասխան գիտելիքներ, ինչի արդյունքում սարքը օգտագործում են այնպիսի դեպքերում, երբ օգտագործման ցուցումներ չկան[13]։

Նորմայում ԱԱԴ-ի սարքի տուփը պետք է պարունակի նաև հավելյալ գործիքներ՝ կոնտակտային դիմակ ՝ արհստական շնչառություն տվող անձի և բուժառուի միջև բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում օգտագործելու համար, նիտրիլային ձեռնոցներ, կտրող գործիքներ՝ բուժառուի հագուստները անհրժեշտության դեպքում կտրելով հեռացնելու և կրծքավանդակի մերկությունը ապահովելու համար, փոքրիկ սրբիչ կրծքավանդակի խոնավութունը մաքրելու համար և ածելի եթե անհրաժեշտ է հեռացնել կրծքավանդակի մազածածկույթը[14]։

Օգտագործման նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԱԴ արտադրող ընկերությունների մեծամասնությունը խորհուրդ է տալիս ստուգել սարքը անմիջապես կիրառումից առաջ կամ կանոնավոր ստուգել սարքինությունը։ Որոշ սարքերի դեպքում ստուգումն իրականացնելու համար անհրաժեշտ է միացնել կոնկրետ հավելումներ, որոշներն էլ ունեն հավելյալ ինքնաստուգման համակարգեր, ներկառուցված ցուցիչներով։

Բոլոր արտադրողնրի կողմից սարքերի վրա նշվում են բարձիկների պիտանելիության ժամկետը և անհրաժեշտ է օգտագործելուց առաջ պարտադիր սուգել բարձիկների պիտանելիությունը։ Միջինում բարձիկների պիտանելիության ժամկետը տատանվում է 18-30 ամսվա մեջ։ Սովորաբար ժամկետը նշվում է բարձիկների արտաքին մասում։ Որոշ մոդելների դեպքում նշվում է հատուկ պատուհանի վրա, որոշների մոտ էլ ժամկետը դիտելու համար անհրաժեշտ է բացել պատյանը[15]։

Նույնչափ կարևոր է հետևել նաև որ ԱԱԴ-ի մարտկոցների լիցքը լինի նորմալ մակարդակի վրա։ ԱԱԴ արտադրող ընկեությունները ցուցում են կարճ ժամանակահատված օտագործելուց հետո փոխել մարտկցները, ինչպես նաև տալիս են անհատական օգտագործման ուղեցույց։ Միաժամանակ ընդհանուր վերահսկողության կետերում ամեն ամիս ստուգում են մարտկոցների լիցքավորման մակարդակը և կանաչ նծում իրականացնում այն սարքերի դեպքում որոնք ամբողջվին սարքին են[16]։

Օգտագործման մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործման ցուցիչը և պահպանման ժամկետը Cardiac Science G3 ԱԱԴ սարքի վրա։

ԱԱԴ-ն հանդիսանում է ավտոմատացված սարք, քանի որ ինքնուրույն կարող է վերլուծել հիվանդի առողջական վիճակը և տվյալ պահին օգնություն ցուցաբերելու համար սարքերի մեծամասնությունը ձայնային կամ վիզուալ հրահանգների միջոցով ցուցումներ տալ օգտագործողներին։ Արտաքին բառը վերաբերվում է այն փաստին, որ սարքերը օգնություն ցուցաբերելու ժամանակ օգտագործվում են հիվանդի կրծքավանդակի դրսային հատվածից, իտարբերություն ներքին դեֆիբրիլիատորների,որոնք վիրհատական ճանապարհով տեղադրվում են հիվանդի մրմնի մեջ և իրենցից ներկայանում են էլեկտրոդային իմպլանտներ։

Երբ սարքը միացվում է, օգտագործողին ավտոմատ հրահանգում է բարձիկներն ամրացնել հիվանդի կրծքավանդակին ն։ Բոլոր բարձիկներն ամրացնելուց հետո անհրաժեշտ է հիվանդին չդիպչել, որպեսզի սարքի ցույց տված արդյունները լիենն հավաստի։ Բարձիկների միջոցով սարքը ուսումնասիրում է սրտից եկող էլեկտրկան հոսանքները և որոշելով հիվանդի սրտի ռիթմը, ըստ անհրաժեշտության օգտագործելով մարտկոցը և ներքին կոնդենսատորը լիցքավորելով պատրաստվում է էլեկտրական հարվածին։ Սարքի անվտանգությունը կայանում է նրանում, որ լիցքավորվում է ըստ անհրաժեշտության և հարվածը հասցնում է ավելի արագ։

Սարքը նախ ստուգում է արդյոք հիվանդին ոչ ոք չի դիպչում, այնուհետև տալիս է հրահանգ կոճակը սեղմելու, որպեսզի հարված հասցնի։ Սովորաբար հրահանգների միջոցով հնարավոր է խուսափել կողմնակի աձանց էլեկտրահարումից։ Հարվածը հասցնելուց հետո սարքը ինքնուրույն որոշում է արդյոք իմաստ ունի երկրորդ հարվածը; Անհրաժեշտության դեպքում կամ վերալիցքավորվում է և կատարում է հերթական հարվածը, հակառակ դեպքում հրահանգում է սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել։

Շատ ԱԱԴ սարքեր ունեն հիշողության կրիչ, որի վրա պահպանվում է դիտարկված ԷՍԳ-ները, ինչպեն նաև միավոր ժամանակում իրականացված հարվածների թիվը և ուժգնությունը։ Որոշ սարքերի ձայնագրման հնարավության միջոցով հետագայում հնարավորություն է տալիս ստուգել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը և տալ որոշոկի գնահատական[17]։ Այս բոլոր տվյալները հնարավոր է ներբեռնել համակարգչի մեջ, որպեսզի հետագայում տրամադրող կազմակերպությունները կամ պատասխանատու մարմինները ուսումնասիրեն դեֆիբրիլիացիայի և ՍԹՎ-ի արդյունավետությունը[18][19]։

Շուկայում հայտնված առաջին դեֆբրիլիատորները եղել են մոնոֆազային, որոնք կախված մոդելից հարվածել են 360-400 ջոուլ էներգիայով։ Սրանք որոշ դեպքերում հավելյալ վնասվածք են հասցրել սրտին ինչպես նաև առաջացրել են մաշկային այրվածքներ հարվածների շրջանում։ 2003 թվականի վերջերից կիրառվող ավելի նոր սերնդի ԱԱԴ-ներըօգտագործում են երկֆազային մեխանիզմ, որոնք երկու հաջոդական ցածր120-200ջոուլ էներգիայի հարվածներ էին հասցնում, ընդ որում բարձիկների բևեռայնությւնն ուղղված էր հակառակ ուղղություններով։ Կան տեսակներ որոնք ցուցաբերում են աստիճանական մոտեցում ՝ Առաջին-200Ջ, երկրորդ-200Ջ, երրորդ-300Ջ, չորրորդ-360 և յուրաքանչյուր հաջորդ հարվածը լինում է 360Ջ-ով։ Ապացուցված է որ ցածր ալիքային հարվածները եղել են ավելի արդյունավետ, ինչպես նաև առաջացող բարդությունները եղել են քիչ և հետագա վերականգնումը՝ արագ[20]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառման պարզություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի վրա բարձիկների տեղադրման վայրը

Ի տարբերություն սովորական դեֆիբրիլիատորի, ավտոմատացված արտաքին դեֆիբրիլիատորի կիրառումը չի պահանջում կոնկրետ մասնագիտացում։ Դա հնարավոր է նաև այն պատճառով, որ ԱԱԴ-ները որոնք կիրառվում են Միացյալ Նահանգներում և բազմաթիվ այլ երկրներում ունեն էլեկտրական հրահանգման համակարգ,որի շնորհիվ քայլ առ քայլ հրահանգվում է սարքի գործածությունը։ Լսողական խանգարումներ ունեցող հիվանդների կարգավիճակը հաշվի առնելով շատսարքավորումներ ունեն նաև վիզուալ հրահանգների հնարավորություն։ անի որ սարքերի մեծ մասը օգտագործվում է ոչ բժշկական կրթութուն ունեցող անձանց կողմից, տարածված է դրանց ընդհանուր հասանելիության դֆիբրիլիատոր կոչելը։

Բացի այդ սարքերը ավտոմատ ախտորոշում են ռիթմի խանգարումները և ինքնուրուույն որոշում կա արդյոք հարվածի կարիք թե ոչ։ Ավտմատ մոդելները չեն պահանջում կառավարում այլ անձի կողմից։ Կիսաավտոմատ սարքերը հրահանգում են երբ հարվածի կարիք է ինում սակայն հարված հասցնելու համար անհրաժեշտ է համապատասխան կոճակի սեղմումը։ Որոշ դեպքերում ուղղակի հնարավոր չի լինում հարված հասցնել, եթե սարքը չի նկատել անհրաժեշտություն։ Սարքերի տեսակներ կան որոնք նախատեսված են մինչև 8 տարեկան երեխաների համար որոնց քաշը 25կգ-ից քիչ էԵթե դեֆիբրիլիատորը նախատեսված է մանկական պրակտիկայի համար, անհրաժշտ է ընտրել ավելի համապատասխան բարձիկներ[21]։

Օգուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտողական հտազոտությունները պարզել են, որ հասարակական վայրերում առկա դեֆիբրիլիատորների կիրառուման հետ ասոցացված, սրտի կանգի դեպքերի ապրելությունը բարձրացել է 40-ով[22]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին դեֆիբրիլիատորը առաջին անգամ կիրառվել է 1947 թվականին Քլոդ բեքի կողմից[23]։ Դեֆիբրիլիատորի շարժական սարքը ստեղծվել է 1960-ական թվականներին Ֆրենկ Պենտրիջի կողմիվ Բլեֆաստում (Հյուսիսային Իռլանդիա)[24][25],հետագայում Պենտրիջ առաջարկել է վերապատրաստման բազմաթիվ կուրսեր քանի որ այս սարքի կիրառումը պահանջել է կոնկրետ մասնագիտացում, իսկ առաջին ավտոմատացված դեֆիբրիլիատորը, հանրային օգտագործման նպատակներով ստեղծել է 1970-ականների վերջին Սրտային Վերակենդանացման կազմակերպության կողմից կոչվել է Heart-Aid[3][26]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kerber, Richard E; Becker, Lance B; Bourland, Joseph D; Cummins, Richard O; Hallstrom, Alfred P; Michos, Mary B; Nichol, Graham; Ornato, Joseph P; Thies, William H; White, Roger D; Zuckerman, Bram D (1997 թ․ մարտի 18). «Automatic External Defibrillators for Public Access Defibrillation». Circulation. American Heart Association. 95 (1677–1682): 1677–82. doi:10.1161/01.cir.95.6.1677. PMID 9118556.
  2. «CPR Adult Courses». American Red Cross. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին.
  3. 3,0 3,1 «Heart-Aid Defibrillator». EMS Museum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Cardiopulmonary Resuscitation (CPR) Statistics». American Red Cross. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. American Red Cross. CPR/AED for the Professional Rescuer (participant's manual). Yardley, PA: StayWell, 2006. p. 63.
  6. U.S. Department of Labor Occupational Safety and Health Administration (2001). «Cardiac arrest a automated external defibrillators (AEDs)». OSHA Publication No. TIB 01-12-17.
  7. «How To Use an Automated External Defibrillator». National Heart Lung and Blood Institute. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  8. de Vries, Lloyd (2006 թ․ մարտի 22). «Breathing Easier». CBS News. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին. «We got a short lesson in using an AED, which is an Automated External Defibrillator. We had the thrill of yelling, "Clear!" Unfortunately this also brought on a little anxiety when Sean mentioned if the patient were a woman with a metal underwire in her bra or with metal piercings on her torso, we'd have to remove them.»
  9. «Underwire Bra Can Mess with Defibrillator». 2012 թ․ ապրիլի 11.
  10. «Look for me in airports/Hockey arenas». 2010 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  11. Caffrey SL, Willoughby PJ, Pepe PE, Becker LB (October 2002). «Public use of automated external defibrillators». N. Engl. J. Med. 347 (16): 1242–47. doi:10.1056/NEJMoa020932. PMID 12393821.
  12. «ILCOR presents a universal AED sign». European Resuscitation Council. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. Barnaby, Barnaby J (2005 թ․ մայիսի 3). «Do It Yourself: The Home Heart Defibrillator». New York Times. Վերցված է 2007 թ․ հունիսի 15-ին.
  14. CPR/AED for the Professional Rescuer, supra, p. 65 ("[a] safety surgical razor should be included in the AED kit.") The other items not directly mentioned in this text but are used in AED preparation, such as the gloves (used throughout patron assessment) and the towel, as the chest should be dried prior to AED pad attachment (id, at p. 64).
  15. «Why Do AED Defibrillator Pads Expire». AED Brands (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  16. Northwest Health; Safety Inc. «AED Universe: A Northwest Health and Safety Company». Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  17. «ZOLL® AED Plus® Package w/Voice Recording». AED Superstore. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  18. «Zoll AED Plus Provides Compression Feedback». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  19. HeartSine AED CPR Advisor detects Compressions depth and rate feedback
  20. «AED Plus Biphasic Waveform». ZOLL Medical Corporation. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  21. «AEDS Guide». Monday, March 16, 2020
  22. Bækgaard, Josefine S.; Viereck, Søren; Møller, Thea Palsgaard; Ersbøl (2017). «The Effects of Public Access Defibrillation on Survival After Out-of-Hospital Cardiac Arrest: A Systematic Review of Observational Studies». Circulation. 136 (10): 954–965. doi:10.1161/CIRCULATIONAHA.117.029067. PMID 28687709. S2CID 21249432.
  23. «Claude Beck, defibrillation and CPR». Case Western Reserve University. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 15-ին.
  24. Shurlock, B (2007 թ․ դեկտեմբերի 18). «Pioneers in cardiology: Frank Pantridge, CBE, MC, MD, FRCP, FACC». Circulation. 116 (25): f145–48. doi:10.1161/CIRCULATIONAHA.107.187677. PMID 18086933.
  25. Evans, Alun (2005 թ․ ապրիլի 2). «Frank Pantridge». BMJ. 330 (7494): 793. doi:10.1136/bmj.330.7494.793. PMC 555899.
  26. «EMS Innovators». EMS Museum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]