Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Գերմանիա Անժելիկա Քերբեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս
Հաշիվ   6–4, 3–6, 6–4
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2015←Ավստրալիայի բաց առաջնություն→2017
Կանանց մենախաղի մրցաշարի հաղթող Անժելիկա Քերբեր
Կանանց մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից Սերենա Ուիլյամս

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2016, թենիսի կանանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի հունվարի 18-ից մինչև հունվարի 31-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։

Սերենա Ուիլյամսը մրցաշարի գործող չեմպիոնն էր և երկրորդ անգամ փորձ է արել Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարվել Շտեֆի Գրաֆին (22)։ Սակայն այս անգամ նա պարտվել է եզրափակիչում, Անժելիկա Քերբերին զիջելով 4-6, 6-3, 4-6 հաշվով։ Քերբերը դարձել է առաջին հաղթողը, ով առաջին շրջանում փրկել է խաղը մաթչ-փոինթից[1]։ Նա նաև հանդիսանում է առաջին գերմանացի թենիսիտուհին, ով 1999 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում Շտեֆի Գրաֆի հաղթանակից հետո, հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մրցաշարում[2][3]։ Այդ երկու թենիսիստուհիները հինգ ամիս անց հանդիպել են 2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչի ռևանշ խաղում (առաջին անգամ երկու թենիսիստուհիներ մեկ մրցաշրջանի ընթացքում վիճարկել են մենախաղի երկու գլխավոր տիտղոսը), սակայն, ի տարբերություն Ավստրալիայի մրցաշարի, Ուիմբլդոնում Ուիլյամսը երկու սեթում հաղթել է Քերբերին։

Երեք վերին դասակարգվածները (Սերենա Ուիլյամս, Սիմոնա Հալեպ, Գարբինե Մուգուրուսա) մրցաշարում պայքարի մեջ են մտել աշխարհի թիվ 1 ռակետի կոչման համար։ Սակայն Հալեպը և Մուգուրուսան պայքարից դուրս են մնացել առաջին և երրորդ շրջաններում, իսկ Ուիլյամսը մրցաշարի վերջում պահպանել է թիվ 1 ռակետի կոչումը։

Տասներկու դասակարգված թենիսիստուհիներ մրցաշարին հրաժեշտ են տվել առաջին շրջանից հետո և դա վատագույն ցուցանիշն էր ցանկացած խոշոր մրցաշարում, քանի որ նման ցուցանիշ գրանցվել էր նաև 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղում[4]։

Յոհաննա Կոնտան դարձել է առաջին բրիտանացի թենիսիստուհին, ով կիսաեզրափակիչ է հասել խոշոր մրցաշարում՝ 1983 թվականին Ջո Դյուրիից հետո[5]։ Չժան Շուայը դարձել է առաջին որակավորված թենիսիստուհին, ով հասել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ՝ 1990 թվականին Անժելիկա Գավալդոնից հետո[6]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս (Եզրափակիչ)
  2. Ռումինիա Սիմոնա Հալեպ (Առաջին շրջան)
  3. Իսպանիա Գարբինե Մուգուրուսա (Երրորդ շրջան)
  4. Լեհաստան Ագնեշկա Ռադվանսկա (Կիսաեզրափակիչ)
  5. Ռուսաստան Մարիա Շարապովա (Քառորդ եզրափակիչ)
  6. Չեխիա Պետրա Կվիտովա (Երկրորդ շրջան)
  7. Գերմանիա Անժելիկա Քերբեր (Հաղթող)
  8. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենուս Ուիլյամս (Առաջին շրջան)
  9. Չեխիա Կարոլինա Պլիշկովա (Երրորդ շրջան)
  10. Իսպանիա Կարլա Սուարես Նավարո (Քառորդ եզրափակիչ)
  11. Շվեյցարիա Թիմեա Բաչինսկի (Երկրորդ շրջան)
  12. Շվեյցարիա Բելինդա Բենչիչ (Չորրորդ շրջան)
  13. Իտալիա Ռոբերտա Վինչի (Երրորդ շրջան)
  14. Բելառուս Վիկտորիա Ազարենկա (Քառորդ եզրափակիչ)
  15. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Կիս (Չորրորդ շրջան)
  16. Դանիա Կարոլին Վոզնյացկի (Առաջին շրջան)
  1. Իտալիա Սառա Էրանի (Առաջին շրջան)
  2. Ուկրաինա Էլինա Սվիտոլինա (Երկրորդ շրջան)
  3. Սերբիա Ելենա Յանկովիչ (Երկրորդ շրջան)
  4. Սերբիա Անա Իվանովիչ (Երրորդ շրջան)
  5. Ռուսաստան Եկատերինա Մակարովա (Չորրորդ շրջան)
  6. Գերմանիա Անդրեա Պետկովիչ (Առաջին շրջան)
  7. Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա (Երկրորդ շրջան)
  8. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սլոան Սթիվենս (Առաջին շրջան)
  9. Ավստրալիա Սամանտա Ստոսուր (Առաջին շրջան)
  10. Ռուսաստան Անաստասիա Պավլյուչենկովա (Առաջին շրջան)
  11. Սլովակիա Աննա Կարոլինա Շմիդլովա (Առաջին շրջան)
  12. Ֆրանսիա Կրիստինա Մլադենովիչ (Երրորդ շրջան)
  13. Ռումինիա Իրինա Կամելիա Բեգու (Առաջին շրջան)
  14. Գերմանիա Սաբինա Լիսիցկի (Երկրորդ շրջան)
  15. Ուկրաինա Լեսյա Ցուրենկո (Առաջին շրջան)
  16. Ֆրանսիա Կարոլին Գարսիա (Առաջին շրջան)

Հիմնական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 5 Ռուսաստան Մարիա Շարապովա 6-4, 6-1 1 ժամ 32 րոպե
4 Լեհաստան Ագնեշկա Ռադվանսկա 10 Իսպանիա Կարլա Սաուրես Նավարո 6-1, 6-3 1 ժամ 22 րոպե
7 Գերմանիա Անժելիկա Քերբեր 14 Բելառուս Վիկտորիա Ազարենկա 6-3, 7-5 1 ժամ 45 րոպե
Միացյալ Թագավորություն Յոհաննա Կոնտա Q Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չժան Շուայ 6-4, 6-1 1 ժամ 23 րոպե

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 4 Լեհաստան Ագնեշկա Ռադվանսկա 6-0, 6-4 1 ժամ 4 րոպե
7 Գերմանիա Անժելիկա Քերբեր Միացյալ Թագավորություն Յոհաննա Կոնտա 7-5, 6-2 1 ժամ 22 րոպե

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 7 Գերմանիա Անժելիկա Քերբեր 4-6, 6-3, 4-6 2 ժամ 8 րոպե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kerber saves match point». Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  2. «Australian Open: Angelique Kerber stuns Serena Williams to win women's final». ABC News (Australian Broadcasting Corporation). 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  3. «Angelique Kerber stuns Serena Williams to clinch Australian Open title». Guardian. 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  4. Nguyen, Courtney (2016 թ․ հունվարի 19). «INSIDER NOTEBOOK: UPSETS AND AZARENKA». Women's Tennis Association. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  5. Dickson, Andrew (2016 թ․ հունվարի 27). «Johanna Konta reaches Australian Open semis for first time». Sky Sports. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  6. «Qualifier Zhang Shuai overcomes injured Madison Keys, who ends match in tears». EuroSport. au.eurosport.com. 2016 թ․ հունվարի 26. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]