Ավստրալիական թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավստրալիական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և պրոդյուսերական ընկերություն |
Երկիր | Ավստրալիա |
Տեղագրություն | Նոր Հարավային Ուելս |
Վայր | Սիդնեյ |
Հասցե | 1 William Street Sydney NSW 2010William Street? |
Հիմնադրվել է | 1845 |
Հիմնադիր | Henry Bathurst, 3rd Earl Bathurst? |
Տնօրեն | Ֆրենկ Հոուարթ և Kim McKay? |
Կայք | australian.museum |
Ավստրալիական թանգարան Սիդնեյում (Ավստրալիա), երկրի՝ բնության պատմության և մարդաբանության ուսումնասիրությանը նվիրված ամենահին կառույցներից մեջ։ Գործունեության հիմնական ուղղություններն են գիտական հետազոտությունները և կրթական ծրագրերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հանրային թանգարանը կառուցվել է Սիդնեյում 1827 թվականին այն նպատակով, որ ժողովրդին ցույց տան հետաքրքիր և հազվագյուտ նմուշներ բնական պատմության։ Առաջին պահապանը թանգարանի դարձավ 1829 թվականին Ուիլյամ Հոլմսը։
Թանգարանի (որի անունը սկզբում գաղութական էր) պաշտոնական բացումը կայացավ միայն 1936 թվականին Committee of Superintendance-ի կառավարման ներքո։ Այդ ժամանակ նրա հավաքածուները տեղաբաշխված էին մի քանի շենքերում։ Ժամանակակից կառույցը, որը ճարտարապետ Ջեյմս Բարնետի նախագծով կառուցվել է հատուկ թանգարանի համար, թանգարան դարձել է 1857 թվականին։ Այդ ժամանակվանից թանգարանի կառույցը մի քանի անգամ փոփոխվել է կախված այդտեղ տեղի ունեցող հավաքույթներից։ 2008 թվականին կառուցվել է լրացուցիչ թև, որպեսզի պահպանվեն հավաքածուները։
Հավաքածուները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակին պատմական հավաքածուների մեծ մասը տեղափոխվել է Արվեստի թանգարան և Միտչելի գրադարան։ Այսօր Սիդնեյում՝ Ավստրիալական թանգարանում, կան ավելի քան 18 միլիոն մշակութային ու գիտական նմուշներ, որոնք խմբավորվել են առանձին-առանձին մարդաբանության, կենդանաբանության, միներալոգիայի և նույնիսկ մարմնի արվեստի խմբերի մեջ։ Շատ նմուշներ երեխաների էքսկուրսիաների համար են, դրա համար էլ կարելի է դիպչել դրանց և նույնիսկ օգտագործել։
Այստեղ կարելի է ծանոթանալ Ավստրիալիայի բնիկ ցեղերի գործիքների հավաքածուների հետ, ինչպես նաև Պոլինեզիայի, Միկրոնեզիայի, Պապուա-Նոր Գվինեայի, Վանուատուի, Սողոմոնյան կղզիների, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի ժողովուրդների կենցաղային իրերի հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական թանգարան» հոդվածին։ |
|