Ավիացիոն բժշկագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավիացիոն բժշկագիտություն, բժշկագիտության բաժին, որի նպատակն է օդագնացության անվտանգության բժշկական ապահովումը։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիոն բժշկագիտության կազմի մեջ մտնում են՝

  • ավիացիոն ֆիզիոլոգիա
  • ավիացիոն հիգիենա
  • ավիացիոն թունագիտություն
  • ավիացիոն հոգեբանություն
  • ավիացիոն կենսաքիմիա
  • թռչող անձնակազմի բժշկական փորձաքննություն։

Ուսումնասիրման առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրման առարկան է.

  • օրգանիզմի բացառիկ վիճակները՝ թռիչքային հոգնածությունը և գերհոգնածությունը, քրոնիկական հոգնածությունը, բարձունքային, օդային հիվանդությունները,
  • թռչող անձնակազմի գործունեությունը,
  • մասնագիտական յուրահատուկ պայմանները։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիրներն են.

  • թռչող անձնակազմի աշխատունակության բարձր մակարդակի, առողջության, «թռիչքային երկարակեցության» ապահովումը,
  • օդաչուների աշխատանքի, կենցաղի, սննդի և հանգստի ֆիզիոլոգա-հիգիենային նորմաների, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցառումների մշակումը,
  • օդային ծառայության մեջ ընդունվողների բժշկական ընտրությունը, տարբեր վնասակար գործոններից մարդու օրգանիզմը պաշտպանելու միջոցների ապահովումը (ինքնաթիռի հերմետիկ խցիկներ, թթվածնա-շնչառական գործիքներ)։

Ուսումնասիրում է նաև օդային աղետների պատճառները, մշակում թռչող անձնակազմին և ուղևորներին բժշկական օգնություն ցույց տալու կոնկրետ միջոցառումներ։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիոն բժշկագիտության տարածված մեթոդներից են.

  • զանազան սարքերի օգնությամբ (բարոխցիկներ, ցենտրիֆուգա և այլն) յուրահատուկ պայմանների մոդելավորումը,
  • ինքնուրույն կամ հեռավորությունից ղեկավարվող սարքերի օգնությամբ օրգանիզմի գործունեության մասին ինֆորմացիայի ստացումը և մշակումը, *բարձունքային կլիմայավարժեցման օգնությամբ օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության բարձրացումը։

Ավիացիոն բժշկագիտության բազմաթիվ պրոբլեմներ և մեթոդներ սերտորեն առնչվում են տիեզերական բժշկագիտության պրոբլեմների և մեթոդների հետ։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիոն բժշկագիտության զարգացման ժամանակակից բնորոշ գծերն են.

  • թռիչքի գիտական կազմակերպումը,
  • ավիացիոն տեխնիկայի աճող պահանջներին համապատասխան հատուկ ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդների զարգացումը,
  • օրգանիզմի և միջավայրի փոխհարաբերության նոր, ընդհանուր օրինաչափությունների որոնումները,
  • մաթեմատիկական մեթոդների և կիբեռնետիկայի ներդրումը,
  • թռիչքի պայմաններում «մարդ-մեքենա» համակարգի ուսումնասիրումը,
  • ստացված արդյունքների ընդհանրացումը։

Ավիացիոն բժշկագիտության միջազգային կազմակերպությունը ավիացիոն և տիեզերական բժշկագիտության ինտերնացիոնալ ակադեմիան է (կենտրոնը՝ ՓարիզԽՍՀՄ-ում ավիացիոն բժշկագիտության մասնագետներ պատրաստում են բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստուտի ավիացիոն բժշկագիտության ամբիոնը (Մոսկվա) և Ս. Մ. Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիան (Լենինգրադ)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 621