Ավետիս Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Ալեքսեյի Առուշանյան
17 մայիսի, 1975 - 24 ապրիլի, 1994
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Ըլըխճլար, Աղդամի շրջան
Պաշտոննշանառու, հրետանային հետախույզ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ավետիս Առուշանյան (մայիսի 17, 1975(1975-05-17), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 24, 1994(1994-04-24), Գյուլլուջա, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիս Առուշանյանը ծնվել է 1975 թ. մայիսի 17-ին Բաքու քաղաքում։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Գուգարքի շրջանի Ազնվաձոր գյուղ։ Միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի և աստղագիտության բաժնում։ 1992 թ. ձմռանը կամավորական ջոկատից տեղափոխվեցլ է ՄՄ-21 հրթիռահրետանային առանձին դիվիզիոն և որպես նշանառու, ապա՝ հրետանային հետախույզ մասնակցել է Քելբաջարի կրակակետերի վնասասերծման, Հադրութի ՊՇ-ում և Ֆիզուլիի շրջանում, ինչպես նաև Գյուլիջա-Սումա ուղղություններում մղված մարտական գործողություններին։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 24-ին Աղդամի շրջանի Ըլըխճլար տեղամասում՝ Գյուլիջա գյուղի մոտ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]