Աստղաձոր (գետ, Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաձոր (այլ կիրառումներ)
Աստղաձոր
Բնութագիր
Երկարություն17 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄեղրու լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

Աստղաձոր, Աստաձոր, Աստազուր, Շրվանիձոր, Շվանիձոր, գետ Հայաստանի Սյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Մեղրու լեռներից և Շվանիձոր գյուղից ներքև ձախից միախառնվում Արաքս գետին։ Երկարությունը 17 կմ է։ Ղ. Ալիշանը հիշատակում է Շրվանիձոր անվամբ։ Հայտնի է ուժեղ հեղեղումներով[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 14 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 154 — 804 էջ։