Ասուանի մեծ պատվար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գտնվում է | Նեղոս գետի վրա | |
Երկիր | Եգիպտոս | |
Տեսակ | պատվար | |
Երկարություն | 3,8 կմ | |
Լայնություն | 0,98 կմ | |
Կառուցման սկիզբ | 1960 թ | |
Կառուցման ավարտ | 1970 թ | |
Ասուանի Մեծ Պատվար, պատվար Եգիպտոսում, Նեղոս գետի վրա։ Այն աշխարհի ամենամեծ պատվարն է։ Փոխում է Նեղոս գետի ջրերի ուղղությունը դեպի Նասեր լիճ, որն ամենամեծ արհեստական լիճն է աշխարհում։ Պատվարը կառուցվել է ողջ երկրին հիդրոէներգիա մատակարարելու, Նեղոսի հեղեղումները վերահսկելու և գյուղատնտեսական աշխատանքների համար ջուր մատակարարելու նպատակներով։ Պատվարը շարունակում է 1902 թվականին կառուցված և հետագայում երկու անգամ բարձրացված Ասուրական ցածր պատվարի գործառույթը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասուրական բարձր պատվարի շինարարությունը սկսվել է 1960 թվականին՝ նախագահ Ղամալ Աբդել Նասարի (1918-1970 թթ) կառավարության ժամանակ, և ավարտվել է 10 տարի հետո՝ արժենալով 1 մլրդ ԱՄՆ դոլար։ Հսկայական Նասեր լիճը, որն իր անունը ստացել է ի պատիվ նախագահի, ունի մոտավորապես 500 կմ երկարություն, ավելի քան 20 կմ լայնություն և մոտավորապես 100 մ խորություն։ Ուղղությունը փոխած լիճը սկսեց ջուր վերցնել 1964 թվականին, անհրաժեշտություն առաջացավ նաև տեղահանել մոտավորապես 120000 մարդ և տեղափոխել բազմաթիվ հուշարձաններ (ներառյալ Աբու Սիմբել քարե տաճարները)։
Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուն պատվարը ունի 121 մ բարձրություն և գրեթե 3,8 կմ երկարություն (որը համարժեք է իրար վրա դրված 12 Էյֆելյան աշտարակների)։ Նրա գեներատորների միջոցով մեկ վայրկյանում կարող է հոսել ավելի քան 11000 մետր խորոնարդ ջուր։ 15 մետր լայնություն ունեցող վեց թունելները ջուրն ուղղում են դեպի առաջին պատվար, իսկ 180 ջրային դարպասները և 12 գեներատորները կարող են արտադրել ավելի քան 2 100000 կիլովատ էլեկտրաէներգիա։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- View the official opening of the Aswan Dam in 1971
- Aswan Dam Sixth biggest dam
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ասունի Մեծ Պատվար կատեգորիայում։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |