Ասխաթանի խաչքար (Մայր Աթոռ)
Ասխաթանի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից ութերորդը։ |
Սկզբնական տեղադրություն | Կոտայքի մարզի Գեղարդ գյուղից 12կմ հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող՝ Գողթ գետի աջ ափին, Գեղարդի վանքում։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից ութերորդը։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Ասխաթանին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուներն են Յեսմկանն ու Պապերը։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1216 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում |
Ասխաթանի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից ութերորդը։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է։ Նախկինում գտնվում էր Կոտայքի մարզի Գեղարդ գյուղից 12կմ հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող՝ Գողթ գետի աջ ափին, Գեղարդի վանքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր աթոռում կրկնօրինակն է։ Քիվը հարդարված է երեք խաչաքանդակներով, իսկ կենտրոնում՝ Քրիստոսի խաչելությունը, պատկերված Գողգոթայի բլուրը ներկայացնող քանդակազարդ պատվանդանին։
Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի աջ կողմում առկա է 9 տող վիմական արձանագրություն[1][2].
- [Ա]ՍԽԱԹ
- [Ա]ՆԱ Ե
- ԽԱՉՍ
- ՅԵՍԱՄ
- ԿԱՆՆ
- ԵՒ ՊԱՊ
- ԵՐՈՅՆ
- ՈԿԵ. (1216) Թ[ՎԻՆ]
- ՅԻՇ[ԵՑԷՔ]
Համաձայն արձանագրության՝ Յեսմկանն ու Պապերը խաչքարը կանգնեցրել են Ասխաթանի հոգու փրկության համար։ Խաչքարը կանգնեցվել է 1216 թվականին։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչքարի բնօրինակը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[1]
- Ասխաթանն ու Յեսմկանը հիշվում են նաև Գեղարդավանքի մեկ այլ վիմագրում` փորագրված եկեղեցու աջավանդատան դռան վերնամասում[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Ս. Սաղումյան, Վիմագիր մասունքներ, էջ 108-109։
- ↑ Գարեգին արք. Յովսէփեան, Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, հատոր Գ., Նիւ Եորք, 1942/3, էջ 42, Յաւելուած Ա. 69: