4×50 մ համալիր լողի խառը փոխանցալողում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 2017 թվականին Կոպենհագենում կայացած Եվրոպայի առաջնությունում[2][3][4]։
2019 թվականի դեկտեմբերին կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթել է 25 մետրանոց լողավազանում։ Չեմպիոն է դարձել բրասի երկու մրցատարածություններում՝ 200 և 100 մետր։ 50 մետր հեռավորության վրա նվաճել է բրոնզե մեդալ, իսկ համակցված խառը փոխանցումալողում նրա թիմը եղել է երկրորդը[5]։
2021 թվականի մայիսին կայացած Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, 100 մետր մրցատարածությունում հոլանդացի մարզիկը նվաճել է արծաթե մեդալ՝ ցույց տալով 58,10 վայրկյան ժամանակ։ 200 մետր մրցատարածությունում Առնոն կրկին դարձել է երկրորդը՝ լողալով 2:07,35 րոպեում։