Առնո Կալիմուենդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնաուդ Կալիմուենդո
ֆր․՝ Arnaud Kalimuendo-Muinga
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Առնաուդ Կալիմուենդո-Մյուինգա
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 2002(2002-01-20) (22 տարեկան)
Ծննդավայր Սյուրեն, Ֆրանսիա
Հասակ 175 սմ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լանս
Համար 15
Պատանեկան կարիերա
2012-2020 Ֆրանսիա ՊՍԺ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2020-ներկա Ֆրանսիա ՊՍԺ 3 (0)
2020-2021   Ֆրանսիա Լանս 28 (7)
2021-ներկա   Ֆրանսիա Լանս 5 (2)
Ազգային հավաքական
2020-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 5 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 2, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 12, 2021

Առնո Կալիմուենդո-Մյուինգա (ֆր․՝ Arnaud Kalimuendo-Muinga, հունվարի 20, 2002(2002-01-20), Սյուրեն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Լանս ՖԱ»-ի և Ֆրանսիայի Մ21 հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսին Կալիմուենդոն միացել է «ՊՍԺ»-ի ակադմիային։ Ակումբի Մ19 թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի երիտասարդական առաջնության շրջանակներում 16 տարեկան հասակում[1]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 2019 թվականի հուլիսի 8-ին՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը[2]։ Փարիզայն ակումբի կազմում նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 10-ին՝ մասնակցելով «Լանս»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 1-0 հաշվով՝ փարիզյան թիմի պարտությամբ[3]։

2020 թվականի հոկտեմբերի 5-ին Առնոը երկարաձգեց իր գործող պայմանագիրը մինչև 2024 թվականը, այնուհետև վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Լանս»[4], որի կազմում իր դեբյուտը նշել է հոկտեմբերի 18-ին՝ «Լիլի» դեմ խաղում[5]։ Այդ հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով՝ «Լիլի» հաղթանակով։ Նոյեմբերի 22-ին Կալիմուեդոն դարձել է հաղթական գոլի հեղինակ «Դիժոն ՖԱ»-ի դեմ խաղում(1-0)[6]։ Հաջորդ երկու խաղերում նա կրկին դարձել է գոլի հեղիանկ, դառնալով 70 տարվա մեջ «Լանս»-ի առաջին ֆուտբոլիստը, որը Լիգա 1-ի շրջանակներում երեք խաղում անընդմեջ դարձել է գոլի հեղինակ[7]։

2021 թվականի հունիսի 10-ին ֆուտբոլիստը վերադարձավ «ՊՍԺ»[8]։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումն անցկացրել է օգոստոսի 1-ին՝ մասնակցելով Ֆրանսիայի Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Լիլի» դեմ խաղին, որն ավարտվել է 1-0՝ «ՊՍԺ»-ի պարտությամբ[9]։ Այնուամենայնիվ, տրանսֆերային պատուհանի փակման օրը՝ օգոստոսի 31-ին, ֆուտբոլիստը նորից մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվեց «Լանս»[10]։ Հոկտեմբերի 1-ին Առնոը դարձավ դուբլի հեղինակ «Ռեյմսի» դեմ խաղում, որը նրա կարիերայի առաջին դուբլն էր[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիմուենդոն հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի տարբեր տարիքային խմբերում։ Մ17 հավաքականի կազմում դարձել է Բրազիլիայում կայացած Աշխարհի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր։ Այդ առաջնության շրջանակներում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ Նիդեռլանդների հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով[12]։

2021 թվականի մայիսի 24-ին Առնոը հրավիրվել է Ֆրանսիայի Մ21 հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[13]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ՊՍԺ 2020–21 Լիգա 1 1 0 0 0 0 0 1 0
2021–22 Լիգա1 2 0 0 0 1 0 3 0
Արդյունք 3 0 0 0 1 0 4 0
Լանս (վարձավճար) 2020–21 Լիգա 1 28 7 2 1 30 8
2021–22 Լիգա 1 5 2 0 0 5 2
Արդյունք 33 9 2 1 35 10
Կարիերայի արդյունք 36 9 2 1 1 0 39 10

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (Մ17) - 2019

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՊՍԺ»-ի ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստ - 2020

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jaquin, Alexandre (2020 թ․ սեպտեմբերի 9). «PSG: qui est Arnaud Kalimuendo, l'attaquant de 18 ans qui va faire des débuts à Lens?» [PSG: who is Arnaud Kalimuendo, the 18 year old forward who will make his debuts at Lens?]. RMC Sport (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Arnaud Kalimuendo signs his first professional contract with Paris Saint-Germain». Paris Saint-Germain. 2019 թ․ հուլիսի 8.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Composition du PSG : Kays Ruiz-Atil et Arnaud Kalimuendo titulaires contre Lens» [PSG starting eleven: Kays Ruiz-Atil and Arnaud Kalimuendo starters against Lens]. l'Equipe (ֆրանսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Arnaud Kalimuendo prolonge son contrat avant d'être prêté au RC Lens» [Arnaud Kalimuendo extends his contract before being loaned to RC Lens]. Paris Saint-Germain (ֆրանսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Lille vs RC Lens (4-0) Oct 18, 2020 Match Stats». FootballCritic (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Dijon 0-1 Lens». AS. 2020 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «ARNAUD KALIMUENDO, UNE PREMIÈRE DEPUIS 70 ANS» [ARNAUD KALIMUENDO, A FIRST SINCE 70 YEARS]. Actu Foot (ֆրանսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Կաղապար:Cite instagram
  9. «Lille vs PSG (1-0) Aug 1, 2021 Lineups and Squads». FootballCritic. 2021 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Arnaud Kalimuendo, un retour en lettres capitales !» (ֆրանսերեն). RC Lens. 2021 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Lenoir, Hugo (2021 թ․ հոկտեմբերի 1). «Ligue 1 : Lens confirme sa place 2e place grâce à un doublé de Kalimuendo» [Ligue 1: Lens confirms its place 2nd place thanks to a Kalimuendo brace]. Score.fr (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «France earn bronze with win over Netherlands». FIFA.com. 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «EdF (Espoirs) : avec Green, Disasi et Kalimuendo» [France team (U21): with Green, Disasi, and Kalimuendo]. Maxifoot (ֆրանսերեն). 2021 թ․ մայիսի 24. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնո Կալիմուենդո» հոդվածին։