Առավոտվա 7:35
Առավոտվա 7:35 իսպ.՝ 7:35 de la mañana | |
---|---|
Երկիր | Իսպանիա[1] |
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Թվական | նոյեմբերի 21, 2003, մարտի 12, 2004, մայիսի 17, 2009 և հոկտեմբերի 29, 2010 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Նաչո Վիգալոնդո[1] |
Պրոդյուսեր | Javier Ibarretxe? |
Սցենարի հեղինակ | Նաչո Վիգալոնդո |
Դերակատարներ | Նաչո Վիգալոնդո, Մարտա Բելենգեր, Բորխա Կոբեագա, Վելասկո Բրոկա և Ալեխանդրո Տեխերիա |
Օպերատոր | Jon D. Domínguez? |
Երաժշտություն | Ֆեռնանդո Վելասկես |
Նկարահանման վայր | Մադրիդ |
Կինոընկերություն | Ibarretxe & Co |
Տևողություն | 8 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Առավոտվա 7:35» (իսպ.՝ 7:35 de la mañana), 2003 թվականի իսպանական սև-սպիտակ կարճամետրաժ երաժշտական ֆիլմ։ 2005 թվականի «Օսկար»-ի թեկնածու որպես լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ գեղեցիկ աղջիկը առավոտյան մտնում է սրճարան և պատվիրում սովորական համեստ նախաճաշ։ Շրջապատողները չգիտես ինչու նրան արհամարհում են, շատերը դիտավորյալ պտտվում են։ Հանկարծ հաճախորդներից մեկը սկսում է երգել սիրո մասին, կատարելով արտահայտիչ մի պար։ Աստիճանաբար պարին են միանում սրճարանի մի քանի հաճախորդներ, մյուսները ձայնակցում են թղթից բառերը կարդալով։ Շփոթված աղջիկը փորձում է շտապ օգնություն կանչել, իսկ հետո փախչել, դրա հետ մեկտեղ պարզվում է, որ երգիչը կրում է շահիդի գոտի։ Վերջացնելով երգը շահիդ-երգիչը փողոց է դուրս գալիս, որտեղ արդեն սպասում է ոստիկանությունը և այնտեղ պայթեցնում է իրեն։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտա Բլենգեր — սրճարանի աղջիկ
- Նաչո Վիգալոնդո — սրճարանի շահիդ-երգիչ
- Անտոնիո Տատո — Լուիս, մատուցող
- Ալեխանդրո Գարրիդո — Բարրա, սրճարանի հաճախորդ
- Էսպերանսա Պալասիոս — սրճարանի հաճախորդ
- Մանուել Նեբրեդա — սրճարանի հաճախորդ
- Սեբաստյան Էլիսես— սրճարանի հաճախորդ
Հաղթանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի 2005 թվականի «Օսկար»-ի անվանակարգից, ֆիլմը 2004-2005 թվականներին առաջադրվել է 8 տարբեր կատեգորիաներում և հաղթել է դրանցից 6-ում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-01-12 Wayback Machine(անգլ.)
- [1](անգլ.) shortfilmsblog.blogspot.com կայքում
- [2](իսպ.) laoffoffcritica.com կայքում
|