Առաջնեկ (տաքդեղի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջնեկ (տաքդեղի սորտ)

«Առաջնեկ», կծու տաքդեղի սորտ։ Ստեղծել են Գ. Սարգսյանը և Ի. Վարդանյանը Հայաստանի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում (ԲԲՏՄԳԿ)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Թուփն անորոշիչ է, լավ տերևակալած։ Տերևները սրածայր են, ծաղիկները՝ 1-ական, երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 60–100 օր հետո։

Պտուղը կոնաձև է, տեխնիկական հասունացման փուլում` մուգ կանաչ, 71–86 գ զանգվածով։

Միջավաղահաս ջերմատնային սորտ է, ծլումից մինչև պտուղների տեխնիկական հասունացումը տևում է 107–109 օր։ Մշակվում է ծածկած գրունտում։ Բերքատվությունը՝ 12.5–13.6 կգ/մ²։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։