Ապաքինված հիվանդի արձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապաքինված հիվանդի արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործPavel Chesnokov? և Յուրի Բալդին
Երկիր Ուկրաինա
ՔաղաքDonetsk Regional traumatology?
ԲնակավայրԴոնեցկ
ՓողոցArtema Street, Donetsk?
կայք
 Monument of recovered patient Վիքիպահեստում
Ապաքինված հիվանդի արձան
Կադր «Սուրբ Յորգենի տոնը» ֆիլմից

Ապաքինված հիվանդի արձան (ռուս.՝ Памятник исцелившемуся больному), տեղադրվել է Դոնեցկում՝ մարզային վնասվածքաբանական հիվանդանոցի դիմաց 2001 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Պավել Չեսնոկովը[1] և Յուրի Բալդինը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատրաստված է բրոնզից և ներկայացնում է հիվանդանոցից հեռացող հիվանդի քանդակ։ Քանդակը տեղադրվել է Դոնեցկի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի շենքի գլխավոր մուտքի աստիճանների վերին հարթակում։ Քանդակի բարձրությունը 180 սմ է, բարձրությամբ այն չի տարբերվում նույն աստիճաններով հիվանդանոց հաճախող հիվանդներից։

Քանդակի կերպարը կոստյումով, թաշկինակը կրծքավանդակի գրպանում, փողկապով, ոտաբոբիկ տղամարդ է։ Ձախ ոտքով քանդակի կերպարը կանգնած է սանդուղքի վերին աստիճանին, իսկ աջ ոտքը վեր է բարձրացվում և ծնկից կիսով չափ թեքված։ Կերպարի ձեռքում կոտրված հենակ կա։ Սա տեսարան է խորհրդային «Սուրբ Յորգենի տոնը» համր ֆիլմից, այս տեսարանում Իգոր Իլյինսկիու մարմնավորած հերոսին խաբեբան (որին մարմնավորել է Անատոլի Կտորովը) հրամայում է. «Ապաքինվի՛ր»,- և նա կոտրում է հենակը ծնկի վրա։

Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը տարածաշրջանային վնասվածքաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կլիմովիցկին է։ Հուշարձանը ձուլվել է Կենտրոնական վերանորոգման-մեխանիկական արհեստանոցներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятники с человеческим лицом». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
  2. «Центральные ремонтно-механические мастерские». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]