Աուդիոգիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աուդիոգիդ՝ ֆոնոգրամմա (ձայնագրվածք), օգտագործվում է թանգարանային էքսպոզիցիաների, ցուցահանդեսների, տեղանքի հետ ինքնուրույն ծանոթության համար, ինչպես նաև դրա վերարտադրության սարք։

դյուրակիր աուդիոգիդ

Սովորաբար աուդիոգիդը բաղկացած է մի քանի աուդիոկտորից։Կտորները համարակալվում են և կապվում դիտարկվող տեղանքի, թանգարանի, կամ ցուցադրանմուշների համարների սխեմային (քարտեզին)։ Եթե աուդիոգիդը ենթադրում է կապակցված և ավարտված պատմվածք, ապա այն անվանվում է նաև աուդիոէքսկուրսիա։ Աուդիոգիդերը լայնորեն տարածված են արտասահմանում, ավելի շատ են հայտնվում Ռուսաստանում, վերջին տարիներին՝ նաև Հայաստանում։ Դրանք ստեղծվում են ինչպես թանգարանների, այնպես էլ անկախ մշակողների կողմից։ Աուդիոգիդի ծառայությունները տրամադրում են բջջային կապի որոշ օպերատորներ։ Տեխնոլոգիական հիմքի տիպով աուդիոգիդերը կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ - հատուկ համասարքի հիմքի վրա աուդիոգիդեր («երկաթե» կամ hardware) - ստանդարտ մոբիլ համասարքերի՝ սմարթֆոնների, պլանշետների, գրպանի անձնական համարգիչների և այլն հիմքի վրա աուդիոգիդեր (մոբիլ աուդիոգիդեր)

Հատուկ համասարքի հիմքի վրա աուդիոգիդերն իրենցից ներկայացնում են հակավանդալային դյուրակիր թվային աուդիոնվագարկիչներ։ Հաճախ այդպիսի աուդիոգիդեր հանդիպում են խոշոր թանգարաններում, քանի որ դրանք թանգարաններից պահանջում են սարքերի գնման և սպասարկման էական ծախսեր, վարձակալման կետի կազմակերպում, լիցքավորման և վերանորոգման հարցերի լուծում։ Թանգարաններում այցելուների համար աուդիոգիդերը հանդիսանում են ծառայություններից մեկը և սովորաբար տրամադրվում են հավելյալ վճարի դիմաց։

Ռուսաստանում հատուկ սարքերի հիմքի վրա աուդիոգիդեր (աուդիոէքսկուրսիաներ) կարելի է հանդիպել այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են Էրմիտաժը, Տրետյակովյան պատկերասրահը, Ա․ Ս Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը և այլն։ Լայն տարածում գտնող մոբիլ աուդիոգիդերը հավելվածներ են, որոնք կարող են տեղադրվել հաճախորդների սմարթֆոններում, և այդ պատճառով չեն պահանջում գնում, վարձակալություն, սարքի սպասարկում։ Այնուամենայնիվ այդ հավելվածները թանգարանների կողմից պահանջում են մշակում և մշտական արդիականացում տարբեր մոբիլ պլատֆորմների (Android, iOS, Windows և այլն) համար։

Մեծ հեռանկար ունեն GPS և RFID տեխնոլոգիաներ օգտագործող աուդիոգիդերը, որոնք ավտոմատ տեղորոշում են լսողի տեղը կամ օբյեկտը, որով նա հետաքրքրվում է, և վերարտադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ի թիվս թանգարանային աուդիոգիդերի, վերջին ժամանակները հայտնվում են ավելի ու ավելի շատ աուդիոգիդեր, որոնք աշխատում են փողոցում։ Այդպիսիները պարունակում են աուդիոպատմություններ ոչ թե թանգարանային ցուցանմուշների, այլ քաղաքի տեսարժան վայրերի մասին, և սովորաբար ունենում են քարտեզ և զբոսանքի երթուղի։ Այդպիսի հավելվածներ ստեղծողները գումար են աշխատում հավելվածներում հասանելի աուդիոէքսկուրսիաների վաճառքից և գովազդից։ Այդպիսի հավելվածներից են՝ GuidiGo, OnSpotStory.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]