Աուգուստ Էլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուգուստ Էլեր
Ծնվել է1907[1]
ԾննդավայրՎիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1990[1]
Մահվան վայրՀաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունշախմատիստ

Աուգուստ Էլեր (էստ․՝ August Eller, 1907[1], Վիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1990[1], Հաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա), էստոնացի շախմատիստ, Էստոնիայի շախմատի չեմպիոն (1944)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուգուստ Էլերը ծնվել է 1907 թվականին, Էստոնիայի Վիլյանդի քաղաքում։ 1925 և 1926 թվականներին մասնակցել է Էստոնիայի դպրոցականների առաջնությանը։ Լավագույն արդյունքը ցուցաբերել է 1926 թվականին՝ 4-րդ տեղ։ 1938 թվականին Ռակվեռեում տեղի ունեցած խոշոր մրցաշարում նա կիսել է առաջին տեղը։ 1944 թվականին տեղի ունեցած Էստոնիայի շախմատի 14-րդ առաջնությունում նա առաջին տեղը կիսել է շախմատիստ և շաշկիստ Յոհաննես Թուրնի հետ։ Ըստ կանոնակարգի՝ լրացուցիչ հանդիպմամբ պետք է որոշվեր չեմպիոնին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով երկու հաղթողներն էլ ճանաչվել են Էստոնիայի չեմպիոններ[2]։ Դա եղել է Աուգուստ Էլերի ամենամեծ հաջողությունը։

Պատերազմից հետո Էլերը հայտնվել է խորհրդային ռազմագերիների ճամբարում, բայց կարճ ժամանակ անց ազատ է արձակվել։

Դրանից հետո նա մասնակցել է 1949, 1950, 1951, 1952, 1953, 1954, 1955, 1956 և 1958 թվականների Էստոնիայի առաջնություններին։ 1949 թվականին կիսել է 6-7-րդ տեղերը, իսկ 1958 թվականին՝ 4-6-րդ տեղերը[3][4]։

1968 թվականին Ռիգայում տեղի ունեցած ԽՍՀՄ շախմատի թիմային գավաթում խաղացել է «Յուդ» մարզական ընկերության թիմի կազմում։ Երեք անգամ՝ 1945, 1952, 1953 թվականներին, դարձել է Վիլյանդի քաղաքի շախմատի չեմպիոն[5]։

Կյանքի մեծ մասն աշխատել է գյուղատնտեսական արտադրության մեջ։

Աուգուստ Էլերը մահացել 1990 թվականի օգոստոսին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 chessgames.com — 2001.
  2. «14. EESTI MEISTRIVÕISTLUSED Viljandi 03.07.1944». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «Championship of Estonia — 1949». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 24 (օգնություն)
  4. «15 Championship of Estonia — 1958 Tallinn April-May». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  5. «6th Soviet Team Chess Cup: Rīga 1968». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «Lõppmängude meister August Eller». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]