Աշոտ Հովհաննիսյան (մանկավարժ)
Աշոտ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | Եղեգնաձորի շրջան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշոտ Պետրոսի Հովհաննիսյան (1913, Եղեգնաձորի շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1913 թվականին, Եղեգնաձորի շրջանի Եղեգնաձոր ավանում։ Կրթությունը ստացել է տեղի դպրոցում, 1927 թվականին տեղափոխվել է Երևան, ուսումը շարունակել սկզբում Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում, հետո՝ սովորել և 1932 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը։ ՀԽՍՀ լուսժողկոմատի ուղեգրով Հովհաննիսյանն սովորելու է մեկնել Լենինգրադի Մ. Ն. Պոկրովսկու (այժմ՝ Ալեքսանդր Գերցենի) անվան մանկավարժական ինստիտուտ և 1940 թվականին ավարտել է ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, կոմերիտական ուղեգրով մեկնել է Հեռավոր Արևելք՝ ուսուցչական աշխատանքի[1]։
Աշոտը գործող բանակ է կանչվել 1942 թվականի մարտին, Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքից, որտեղ երկու տարի ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել քաղաքի երկու միջնակարգ դպրոցների բարձր դասարաններում։ Մարտական գործողություններին մասնակցել է 246-րդ դիվիզիայի 908-րդ հրաձգային գնդի կազմում, որը գործել է սկզբում Արևմտյան ռազմաճակատի Սմոլենսկի ուղղությամբ, ապա՝ Օրյոլ- Կուրսկի աղեղում, որտեղ էլ Աշոտը ծանր վիրավորվել է։ Ցուցաբերած արիության համար արժանացել է «Խիզախության համար» մեդալի[1]։
1943 թվականի նոյեմբերի վերջին զորացրվել է և անցել ուսուցչական աշխատանքի։ Տնօրեն է աշխատել Երևանի Վ. Պ. Չայկովսկու անվան № 30 դպրոցում։ Աշխատել է նաև Երևանի կազմակերպության Սպանդարյանի շրջկոմում, ապա՝ ՀԿԿ Կենտկոմում՝որպես դպրոցական սեկտորի վարիչ։ 1950 թվականին աշխատել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական և Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտներում ռուսաց լեզվի ամբիոնում։ Եղել է ռուսական բանասիրական ֆակուլտետի դեկան, այնուհետև պոլիտեխնիկական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ։ Արժանացել է պարգևների՝ «Խիզախության համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար, «Հայրենական պատերազմի տարիներին աշխատանքի արիության համար», «Հաղթանակի 20 տարին» և այլ մեդալներով[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրագործության հիմունքները։ Դասագիրք։ Երևան, Հայպետհրատ, 1958[2]։
- Ալեքսեյ Տոլստոյ։ ՀԽՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն, Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1968[3]:
- Դասական սովետական վեպը։ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի թեմայով։ Լուսավորության մնախարարությու, ՀԽՍՀ, Երևան, Հայաստան, 1974[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խիզախության համար» մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
- «Հայրենական պատերազմի տարիներին աշխատանքի արիության համար» մեդալ
- «Հաղթանակի 20 տարին» մեդալ
- «Հաղթանակի 30 տարին» մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
- ↑ Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսի (1958). Երկրագործության հիմունքները։ Դասագիրք. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսի (1968). Ալեքսեյ Տոլստոյ. Օգնություն հեռակայող ուսանողին. ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
- ↑ Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսի (1974). Դասական սովետական վեպը։ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի թեմայով. Լուսավորության մինիստրություն ՀՍՍՀ. Երևան: Հայաստան.
- 1913 ծնունդներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Արիության մեդալակիրներ
- Դպրոցի տնօրեններ
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ