Գուսան Աշոտ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշոտից)
| Գուսան Աշոտ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Աշոտ |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 25, 1907 |
| Ծննդավայր՝ | Գորիս, (Հայաստան) |
| Վախճանի օր՝ | փետրվարի 20, 1989 |
| Վախճանի վայր՝ | Երևան, (Հայաստան) |
Աշոտ, Գուսան Աշոտ (Աշոտ Հայրապետի Դադալյան, 1907, ապրիլի 25 - 1989, փետրվարի 20), հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958-ից։
Ծնվել է Գորիսում։ Եղել է գառնարած։ Վաղ հասակում զրկվել է մորից։ 1921-ին տեղափոխվել է Բաքու, ավագ եղբոր մոտ։ Այստեղ հովվական սրինգը փոխարինել է քամանչայով։ Սովորել է Բաքվի բաներիտ դպրոցում։ 1928-ին վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ։[1] 1948-ին բնակություն է հաստատել Երևանում։ Իր ղեկավարած անսամբլով համերգներ է տվել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։Նրա երգերը կատարվել են բազմաթիվ երգիչների կողմից։[2]
Աշոտի երկերի մատենագրություն [խմբագրել]
- Աշուղական երգեր, Երևան, Հայպետհրատ, 1946, 34 էջ։
- Գուսանի սերը, Երևան, Հայպետհրատ, 1955, 128 էջ։
- Գուսանի սերը (նոտագրված), Երևան, Հայպետհրատ, 1958, 152 էջ։
- Սիրո կրակներ, Երևան, «Հայաստան», 1971, 130 էջ։
- Սրտի նվագներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 112 էջ։
- Ծովաստղիկս։ Երգեր առանց նվագակցության, Երևան, «Սովետական գրող», 1982, 263 էջ։
- Լեռները կանչում են, Երևան, 1988։
Գրականություն Աշոտի և նրա ստեղծագործության մասին [խմբագրել]
- Անդրանիկ Ս. Կարապետյան, Գուսան Աշոտի բանաստեղծական աշխարհը, Գորիս, «Տաթև համալսարան» հրատարակչություն, 1995, 112 էջ։