Անտոնին Մացեկ
Անտոնին Մացեկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Մլադա Բոլեսլավ, Central Bohemia, Չեխոսլովակիա[1][2][3][…] |
Վախճանվել է | մայիսի 22, 1923[1][2][4][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[4] |
Գրական անուն | Solomin[1], Vašek[1], Jiří Valden[1], Jaroslav Červený[1] և V. Žbánský[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, քննադատ, գրականության պատմաբան, թարգմանիչ, գրող և հրապարակախոս |
Antonín Macek Վիքիպահեստում |
Անտոնին Մացեկ (չեխ․՝ Antonín Macek, հունիսի 17, 1872[1][2][3][…], Մլադա Բոլեսլավ, Central Bohemia, Չեխոսլովակիա[1][2][3][…] - մայիսի 22, 1923[1][2][4][…], Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[4]), չեխ լրագրող, արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոնին Մացեկը ծնվել է 1872 թվականին Մլադա Բոլեսլավ քաղաքում, վարպետ-դերձակ Յոզեֆ Մացեկի և Աննայի ընտանիքում[5]։ Առողջական խնդիրների պատճառով թերի կրթություն է ստացել։ Իրեն նվիրել է արվեստի պատմության, գրականության և փիլիսոփայության մասնավոր ուսումնասիրություններին, ուսումնասիրել է լեզուներ։ Եղել է փայտահատ, աշխատել է հիվանդանոցի գրասենյակում։ 1907 թվականին տեղափոխվել է Պրահա։ 1903-1923 թվականներին աշխատակցել է չեխական սոցիալ-դեմոկրատական «Պրովո Լիդու» (չեխ․՝ Právo lidu) կենտրոնական օրգանին[6], եղել է սոցիալ-դեմոկրատական «Ռուդե կվետե» ամսագրի խմբագիրը։ 1921 թվականին եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության համահիմնադիրներից և կենտրոնական թերթի՝ «Ռուդե պրավոյի» առաջին խմբագիրներից մեկը[7]։ Միաժամանակ խմբագրել է «Կոմունիստ» ամսագիրը։ Մացեկը հայտնի է իբրև «Ինտերնացիոնալի» չեխական տեքստի հեղինակ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1900 թվականին ամուսնացել է Միլադայի հետ։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1923 թվականի մայիսի 22-ին։ Թաղված է Պրահայի Օլշանսկոե գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր բանաստեղծությունների մեծ մասը Մացեկը հրատարակել է բանվորական թերթերում, օրացույցներում, մայիսմեկյան թռուցիկներում։
Առանձին հրատարակությամբ լույս են տեսել նրա «Իմ երեխային» (1909), «Գիրք դրախտի մասին» (1912), «Իմ Չեխիա և այլ բանաստեղծություններ» (1918), «Հզոր աշխարհ» (1918) բանաստեղծությունների ժողովածուները[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých ve Všeobecné nemocnici, sign. NEM Z12, s. 93 — Vol. NEM Z12. — P. 93.
- ↑ Záznam o narození a křtu, matrika N 1870-1875, Mladá Boleslav 57, s.132 (snímek 135)
- ↑ OPELÍK, Jiří. Lexikon české literatury, Osobnosti, díla, instituce, M-O. Praha : Academia, 2000. ISBN 80-200-0708-3. Kapitola Antonín Macek, s. 14-17.
- ↑ Encyklopedie ČSSR: Macek Antonín
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Literatura a dobový tisk (např. Národní listy) uvádí datum úmrtí, 22. 5.1923. Datum 23. 5. sdělila Zlatá Praha, a Český deník (vydání z 25.5.1923, s.4)
- Skočit nahoru ↑ Lexikon české literatury uvedl více, 70 periodik, do kterých Antonín Macek v letech 1898-1923 přispěl.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Seznam děl v databázi Národní knihovny ČR, jejichž autorem nebo tématem je Antonín Macek
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Մացեկ» հոդվածին։ |
|