Անտառային աղավնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային աղավնի
Common Wood Pigeon.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Լատիներեն անվանում
Columba palumbus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177103
NCBI 8934
EOL 1049693


Անտառային աղավնի (լատ.՝ Columba palumbus), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 40-42 սմ է, թևերի բացվածքը՝ 75-80 սմ, կենդանի զանգվածը՝ 420-620 գ։ Աղավնիներից ամենախոշորն է։ Հասունի մարմինը վերևից մոխրագույն է, ներանտառային աղավնի քԱից՝ վարդագույն՝ մանուշակագույն երանգով։ Թևերն ավելի մուգ են, խոշոր՝ սպիտակ կիսալուսնաձև հատվածով, վզի կողքերին կան կանաչ ու սպիտակ բծեր։ Պոչի ծայրաշերտը լայն է, մուգ։ Երիտասարդն ավելի խամրած է, վզի կողքերի սպիտակ բծերը բացակայում են։ Ամռանը բնակվում է դաշտամերձ անտառներում, ձմռանը՝ ավելի բաց տարածքներում։ Հաճախ հանդիպում է երամներով։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է սերմերով, պտուղներով, տերևներով և այլն։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բնադրում է ծառերի ճյուղերին։ Բույնը (տրամագիծը՝ 30-40 սմ) տափակ, նոսր հարթակ է՝ չոր ճյուղերից։ Ընտանեկան զույգեր կազմելու և էգերին հարսանեկան խաղերին ներգրավելու համար արուներն արձակում են հատուկ ձայնային ազդանշաններ՝ գվվոցներ, որոնք շարունակվում են մինչև ապրիլ-մայիս։ Առաջին բները պատրաստում են ապրիլ-հունիսին, իսկ առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից հուլիսի 1-ին կեսին։ Դնում է 41 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 4%-ը)։ Թխսակալում է հիմնականում էգը՝ 17-18 օր։ 20 օրական ձագերն արդեն վստահ դուրս են գալիս բնից և աներեր թռչում։

Սիրող, և մարզ, որսորդության թռչուն է։

Wood Pigeons Cock And Hen.jpg