Անսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Անսոն
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Առաջին հիշատակում1913
Մակերես554,2 կմ²
Բնակչություն194 765 մարդ (2015)[1]
Ժամային գոտիUTC+9
Փոստային դասիչ456010–456934
Պաշտոնական կայքanseong.go.kr/service/english/introduce/index_1.html
Անսոն (Հարավային Կորեա)##
Անսոն (Հարավային Կորեա)

Անսոն (կոր.՝ 안성시, 安城市, Anseong-si), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Գտնվում է Սեուլից 80 կիլոմետր հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլլա պետության ժամանակներից Անսոնի տեղում Նեհեհոլ բնալկավայրն էր։ Անսոնը ստեղծվել է 1913 թվականի դեկտեմբերի 29-ին երեք փոքր բնակավայրերի միացման արդյունքում։ 1988 թվականին Անսոնին տրվել է քաղաքի կոչում («սի»)[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսոնը գտնվում է Գյոնգի նահանգի հարավում, արևմուտքում սահմանակից է Պիոնթեք քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Իչխոնին, հարավում՝ Չխոնանոմին, հյուսիսում՝ Յոնգինին։ Լանդշաֆտը բլրային է, ամենաբարձր կետը Սովունսան լեռն է (547 մ), մեկ այլ բարձր լեռ է Չխոչյոնսանը։ Փոքր լեռները զբաղեցնում են քաղաքի ամբողջ տարածքի 52%-ը։ Գետային համակարգը կազմում են տեղի լեռներից սկիզբ առնող փոքրիկ գետեր Անսոնգանը և Չխորյոնգանը։ Երկրաբանորեն գերակշռում են Յուրայի ժամանակաշրջանի ծագում ունեցող պինդ գրանիտները։ Քաղաքի հյուսիսում գերակշռում են Քեմբրիի ժամանակաշրջանի գնեյսները։

Կլիման քիչ է տարբերվում Կորեական թերակղզուն բնորոշ կլիմայից՝ տարվա բոլոր եղանակները վառ արտահայտվում են։ Ձմեռը սառն է և չոր, իսկ ամառը՝ խոնավ և տաք։ Օգոստոսի միջին ջերմաստիճանը 24-26 °C է, իսկ հունվարինը՝ 3-5 °C։ Տեղումների միջին քանակը (1990-1999 թվականներին) կազմել է 1315,7 մմ։

Տեղանքը հարմար է գյուղատնտեսությունով զբաղվելու համար, Անսոնի վարչական տարածքի 32,5 %-ը օգտագործվում է գյուղատնտեսության համար՝ հիմնականում բրնձի արդյունահանության[3]։

Տուրիզմ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուդդայական տաճարներ Չիլջանսան, Սոկնամասան և Չհոնյոնսա[4][5], 1989 թվականին Չիլջանսա տաճարից մի քանի նկար ընդգրկվել է Կորեայի ազգային գանձերի ցանկում՝ 269 համարի ներքո։ Բացի այդ, նշված բուդդայական տաճարներում պահվում են նաև այլ ազգային հուշարձաններ, օրինակ՝ Չիլջանսա տաճարի 18-րդ դարի հայտնի բրոնզե զանգը, Չհոյոնսա տաճարի երկու մետրանոց կոթողը, եռահարկ քարե մեհյանը, Սոկնամասա տաճարի Թեունջոն տաղավարը[6][7][8][9]։
  • Քյոնյանսի կոնֆուցիական սրբավայր (կառուցվել է 1964 թվականին), ըստ լուսնային օրացույցի՝ երրորդ ամսի 10-ին այստեղ անցկացվում է գարնանային ծես։ Սրբավայրում պահվում են հայտնի կորեական կոնֆուցիստ քարոզիչների գրական ձեռագրեր։ 1988 թվականին սրբավայրը հայտնվել է Հարավային Կորեայի ժողովրդական ժառանգության ցուցակում[10]։
  • Անկախության հուշարձան, որը կառուցվել է 1919 թվականին՝ ի պատիվ Ճապոնիայից ազատության համար պայքարողների[11]։
  • Սոունսան և Չիլգյոնսան լեռներ, հայտնի վայրեր են լեռնային տուրիզմով զբաղվելու համար։ Այս լեռներից յուրաքանչյուրի վրա տեղադրվել են տուրիստական երթուղիներ[12]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսոնի բարձրագույն ուսումնական հաստատություններն են․

  • Անսոնի կանանց պոլիտեխնիկական քոլեջ
  • Գլխավոր բապտիստական աստվածաբանական ճեմարան
  • Չհոնանի համալսարան
  • Տոնֆի ռադիոէլեկտրոնային քոլեջ
  • Տեխնիկական քլոեջ Տուվոն
  • Ազգային համալսարան Հանգյոն

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Հարավային Կորեայի մյուս քաղաքներն ու գավառները, Անսոնը նույնպես ունի մի շարք խորհրդանիշներ[13]

  • Ծառ՝ գինկո, խորհրդանշում է շարունակական աճը։
  • Ծաղիկ՝ ոսկեզանգ, խորհրդանշում է քաղաքացիների խաղաղ բնավորությունը։
  • Թռչուն՝ կաչաղակ, խորհրդանշում է բարի մտադրությունները։
  • Մասկոտ (մարդ-թալիսման)՝ Պոդոգայի ժողովրդական կերպարը[14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://kosis.kr/eng/
  2. «История Ансона» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  3. «География Ансона» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  4. «Чильджанса» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  5. «Сокнамса» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  6. «Колокол Чильджанса» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  7. «Стела Чхоннёнса» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  8. «Пагода в Чхоннёнса» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  9. «Павильон Тэунджон» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  10. «Святилище Кёнъянса» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  11. «Мемориал японской оккупации» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  12. «Горный туризм в Ансоне» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  13. «Символы Ансона» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  14. «Подоги» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]