Անունս Վիոլա է
Անունս Վիոլա է անգլ.՝ My name is Viola | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Թվական | 2013 |
Լեզու | հայերեն՝ անգլերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Ռուբեն Քոչար |
Պրոդյուսեր | Նարինե Քոչար Ալֆրեդ Ռոփ |
Օպերատոր | Գևորգ Գրիգորյան |
Երաժշտություն | կոմպոզիտոր` Էմմա Զարոբյան |
Կինոընկերություն | RK films (ԱՄՆ) Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ |
Տևողություն | 95 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Անունս Վիոլա է», 2013 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ աղջկա հոգեվիճակ ազատության ձգտման և աշխարհընկալման ճանապարհին։ Սիրո և ընկերության հասկացողությունը փոշիանում է շրջապատի և հասարակության նսեմացուցիչ վերաբերմունքից։ Երիտասարդ աղջիկն իր փրկությունը տեսնում է միայնության, ինքնամփոփության մեջ, մինչ այն պահը, երբ հանդիպում է Աննային։ Նա փորձում է ապրել իր նոր ընկերուհու կյանքով՝ կարծելով, թե դա կլինի իր փրկությունը շրջապատից, ուր կորցրել էր իր «ես»-ը։ Մտնելով ընկերուհու կյանքը՝ պարզում է, որ նա նույնպես ունի շրջապատում և ընտանիքում անհանդուրժողականության խնդիր և որ իր վիճակն ավելի հանդուրժելի էր, քան այդ նոր ձեռք բերած կյանքում։
Հարցի լուծումն է՝ անէանալ, ձուլվել բնությանը՝ միակ մարդկայինին[1][2]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջանեթ Սպիցեր - Աննա
- Լուսինե Ալեքսանյան - Հայկուհի (Վիոլա)
- Մաքսանս Քուզուբաշյան - Հրանտ
- Երո Մուրյան - Դավիթ
- Կարեն Հովհաննիսյան - Վարուժ
- Միքայել Պողոսյան - Աննայի խորթ հայր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Անունս Վիոլա է». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Ռուբեն Քոչար. «Շատերը կարծում են` ֆիլմս լեսբուհիների մասին է»