Անոդային օքսիդացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անոդային օքսիդացում, էլեկտրաքիմիական օքսիդացում, մետաղի մակերեսին օքսիդի պաշտպանական թաղանթի առաջացում էլեկտրոլիզի միջոցով։ Առաջացած շերտը՝ անոդային թաղանթը, որն ունի 1—200 մկմ հաստություն, մետաղը պաշտպանում է կոռոզիայից, մեխանիկական մաշումից, խոնավությունից, արտաքին շերտին տալիս է կարծրություն, էլեկտրամեկուսիչ և ջերմամեկուսիչ հատկություններ, իսկ հետագա մշակումից հետո՝ ցանկացած գույն։

Անոդային թաղանթը ծառայում է որպես ներկա հիմք լաքերի և ներկերի ծածկույթների համար։ Անոդային օքսիդացման միջոցով ստանում են արծնանման ծածկույթներ ալյումինի և նրա համաձուլվածքների վրա։ Անոդային օքսիդացումը կիրառվում է հատկապես ինքնաթիռաշինության, ճշգրիտ սարքաշինության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 430
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անոդային օքսիդացում» հոդվածին։