Աննա Տյուտչևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Տյուտչևա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21 (մայիսի 3), 1829
ԾննդավայրՄյունխեն, Բավարիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 11 (23), 1889 (60 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող և ֆրեյլինա
ԱմուսինԻվան Ակսակովա
Ծնողներհայր՝ Ֆյոդոր Տյուտչև, մայր՝ Էլեոնորա Բոտմեր
 Anna Tyutcheva Վիքիպահեստում

Աննա Ֆյոդորովնա Տյուտչևա (ռուս.՝ А́нна Фёдоровна Тю́тчева, ապրիլի 21 (մայիսի 3), 1829, Մյունխեն, Բավարիայի թագավորություն - օգոստոսի 11 (23), 1889[1][2]), հուշավիպագիր, Գերագույն արքունիքի պատվո սպասուհի (ֆրեյլինա)։ Կիսել է սլավոնաֆիլների տեսակետները։

Հանդիսանում է բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևի դուստրը և Իվան Ակսակովի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան Ֆեոդոր Տյուտչևի ավագ դուստրն է առաջին կնոջից՝ Էլեոնորա Ֆեոդորովնա Պետերսոնից (1800-1838)։ Ծնվել է Գերմանիայում, կրթություն ստացել Մյունխենի թագավորական ինստիտուտում։ Ռուսաստան է եկել տասնութ տարեկանում։ Մինչև 23 տարեկանն ապրել է Օրյոլի նահանգի Օվստուգ կալվածքում։ Ընտանիքի նյութական սուղ վիճակի պատճառով բանաստեղծը միջնորդել է իր դուստրերից մեկին նշանակել արքունիքի պատվո սպասուհի։ 1853 թվականին Աննան նշանակվել է արքայադուստր Մարիա Ալեքսանդրովնայի պատվո սպասուհի։ Գահաժառանգի կինը գերադասել է ոչ գեղեցիկ, լուրջ աղջկան։ Խելացի, ուշադիր և անկախ մտածողությամբ աղջիկ, եվրոպական կրթությամբ, միևնույն ժամանակ ռուս հայրենասեր Տյուտչևան դարձել է արքայադստեր սիրելի սպասուհին և նրա կրտսեր երեխաների ուսուցիչը։ Ճակատագրի անսպասելի շրջադարձը որոշել է Աննա Ֆեոդորովնայի հետագա ուղին, նա դարձել է հասարակական գործիչ։

Արքունիքում շատերը նրան չեն հանդուրժել այն շիտակության համար, որով Աննան պաշտպանել է իր տեսակետները սլավոնաֆիլների հետ մտերմության համար։ Նրանք համարել են, որ նա «զազրելի բնավորություն» ունի։ Ինչպես գրել է կոմս Սերգեյ Շերեմետևը

Նա դեր էր խաղում, խոսում, քննադատում, ուղղորդում, ամենաշատը նյարդայնացնում էր բոլորին և յուրաքանչյուրին։ Կամաց-կամաց նա կորցրեց իր կարևորությունը, քանի որ նրա մրցակից Անաստասիա Մալցովան ուժեղացավ։ Արքունիքը նրա համար դարձավ անտանելի և նա ամուսնացավ։

1866 թվականին Աննա Տյուտչևան դարձել է Իվան Ակսակովի կինը և ողջ համատեղ կյանքի ընթացքում նրա հավատարիմ զինակիցն ու օգնականը։ 1853-1882 թվականներին նա օրագիր է պահել․ դեռ 1858 թվականին Ակսակովը նրան խորհուրդ է տվել հուշեր գրել։ Ունենալով աներկբայելի գրական տաղանդ, տալով նպատակային և սուր բնութագրումներ՝ Տյուտչևան ստեղծել է ռուսական էլիտայի հետաքրքիր դիմանկարը երկու դարաշրջանների փոփոխության ժամանակ։

Մահացել է 1889 թվականին։ Թաղված է Տրոիցե-Սերգիյան մայրավանքում, ամուսնու՝ Իվան Ակսակովի կողքին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Тайны царского двора (из записок фрейлин). Ред. О. Г. Свердлова, М.: Знание, 1997, с.216
  2. Осповат А. Л., Котрелев Н. В. Аксакова (урожд. Тютчева) Анна Фёдоровна // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 39-40.
  3. Брянская областная научная универсальная библиотека им Ф. И. Тютчева. «Тютчева Анна Федоровна». libryansk.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О. Г. Свердлов Тайны царского двора (из записок фрейлин). — М.: Знание, 1997.
  • Осповат А. Л., Котрелев Н. В. Аксакова (урожд. Тютчева) Анна Фёдоровна // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 39-40.
  • А. Ф. Тютчева При дворе двух императоров. — М.: Захаров, 2008. — 592 с. — ISBN 978-5-8159-0726-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Տյուտչևա» հոդվածին։