Աննա Դիդենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Դիդենկո
ուկրաիներեն՝ Ганна Павлівна Діденко
Ծնվել էդեկտեմբերի 1, 1944(1944-12-01) (79 տարեկան)
ԾննդավայրՕպոշնյա, Ուկրաինական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԱշխատավայրQ12105162?
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի ժողովրդական արվեստի վաստակավոր վարպետ

Աննա Պավլովնա Դիդենկո (ուկրաիներեն՝ Ганна Павлівна Діденко, դեկտեմբերի 1, 1944(1944-12-01), Օպոշնյա, Ուկրաինական ԽՍՀ), կավագործական խաղալիքների ուկրաինացի վարպետ, Ուկրաինայի ժողովրդական արվեստի վարպետների ազգային միության անդամ, Ուկրաինայի ժողովրդական ստեղծագործության վաստակավոր վարպետ, Դանիիլ Շչերբակովսկու անվան մրցանակի դափնեկիր։ Համաուկրաինական և համամիութենական ցուցահանդեսների, սիմպոզիումների և տոնավաճառների մասնակից։ Դիդենկոյի արտադրանքը պահվում է Օպոշնյայի ուկրաինական խեցեղենի ազգային թանգարան-արգելոցում, Ուկրաինայի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Դիդենկոն ծնվել է 1943 թվականի դեկտեմբերի 1-ին Պոլտավայի մարզի Օպոշնյա ավանում[1]։ Նրա ծեփագործության առաջին ուսուցիչը եղել է մայրը՝ Նատալյա Ակիմովնա Պոշիվայլոն։ Ընդհանուր կրթությունը ստացել է Օպոշնյայի տարրական և յոթամյա դպրոցներում, վերջինս ավարտել է 1959 թվականին։ 1960 թվականից նա աշխատանքի է ընդունվել Օպիշնյայի շրջանի արդյունաբերական կոմբինատում[2]։

1962 թվականին Աննան տեղափոխվել է «Գեղարվեստական կերամիկա» գործարան, որտեղ աշխատել է 36 տարի՝ զբաղեցնելով կավե խաղալիքներ պատրաստող վարպետի պաշտոնը։ Որոշ ժամանակ նա արտադրել է երեսպատման սալիկներ, ձուլել արտադրանքներ գիպսե կաղապարների միջոցով։ Աննա Դիդենկոյի անունը ընդգրկված է գործարանի Աշխատանքային փառքի գրքում։ 1996 թվականին գործարանում առաջացած ճգնաժամային գործընթացների պատճառով Դիդենկոն սեփական ցանկությամբ ազատվել է աշխատանքից[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդենկոն արտադրել է հիմնականում սուլիչ խաղալիքներ՝ աքլորների, խոյերի, ձիերի, եղնիկների ավանդական կենդանակերպական պատկերների տեսքով։ Աննա Պավլովնայի աշխատանքներին բնորոշ են աղվեսների, կատուների, նապաստակների, կարապների, արջերի տեսքով արտադրանքները։ Ստեղծել է հիմնականում ուկրաինական հեքիաթների թեմաներով քանդակային կոմպոզիցիաներ[2]։

Դիդենկոյի խաղալիքները պատրաստվել են թրծած կավից, որոնցում արտացոլվել են տարբեր սյուժեներ, ինչպես նաև ստեղծել է բազմադրվագ թեմատիկ կոմպոզիցիաներ[1]։ Արտադրանքները գունազարդվել են կավե մածուկով և զարդարվել հարթ եզրագծային փորագրադրվագներով։ 1999 թվականին նա արժանացել է Դանիիլ Շչերբակովսկու անվան մրցանակի[1]։ Աննա Դիդենկոյի ստեղծած խաղալիքները և մյուս աշխատանքները պահվում են Ուկրաինայի ԳԱԱ ազգագրության ինստիտուտի ազգագրության և գեղարվեստական արհեստների թանգարանում[3] և Ուկրաինական խեցեգործության ազգային թանգարան-արգելոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Діденко Ганна Павлівна». Енциклопедія Сучасної України. esu.com.ua. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 Щербань О. В. — Опішнянскі гончарі: Ганна Діденко Արխիվացված 2014-01-02 Wayback Machine
  3. Герус Л. Опішнянська глиняна іграшка в музеях Львова(ուկր.) // Народознавчі зошити. — 2014. — Т. 6. — № 120. — С. 1380-1393. Архивировано из первоисточника 15 Մարտի 2022.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Клименко О. Творчість Ганни Діденко // Народне мистецтво. 2004. № 3–4. С. 40-42

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]