Աննա Գանդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Գանդլեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 5, 2001(2001-01-05)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Հոլ ին Տիրոլ, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա
169 սանտիմետր[2]
Քաշ՝56 կիլոգրամ

Աննա Գանդլեր (գերմաներեն՝ Anna Gandler. հունվարի 5, 2001(2001-01-05)[1], Հոլ ին Տիրոլ, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա), ավստրիացի բիաթլոնիստուհի։ 2022 թվականից մասնակցում է բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության մրցումներին[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մրցասպարեզում Աննան իր առաջնելույթը նշել է 2017 թվականին՝ մասնակցելով աշխարհի պատանեկան առաջնությանը Սլովակիայում՝ Բրեզնո-Օսրբլիեում, որտեղ արծաթե մեդալ է նվաճել սպրինտում։ Երեք տարի անց շվեյցարական Լենցերհայդեում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում հաղթել է հետապնդումով մրցավազքում և մրցանակային երրորդ տեղը գրավել անհատական մրցավազքում։ 2021 թվականին Օբերտիլիաչում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել փոխանցումավազքում։

Աննան իր դեբյուտը աշխարհի գավաթի խաղարկությունում նշել է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Հոխֆիլցենում՝ սպրինտում զբաղեցնելով 51-րդ տեղը։ Այս մրցաշարում իր առաջին միավորները վաստակել է երկու օր անց նույն վայրում՝ հետապնդումով մրցավազքը ավարտելով 30-րդ տեղում։ 2024 թվականի մարտի 8-ին Սոլջըր Հոլոում / Soldier Hollow-ում անցկացված 2023-24 թվականների աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ նա առաջին անգամ վաստակեց ծաղկային արարողությանը՝ flower ceremony-ին մասնակցելու իրավունք՝ սպրինտում զբաղեցնելով 6-րդ տեղը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան նախկին դահուկորդ, 1998 թվականին Նագանոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Մարկուս Գանդլերի դուստրն է[5] Նա ֆրանսիացի բիաթլոնիստ Էմիլիեն Կլոդի զուգընկերը՝ partner-ն է[6][7]։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր արդյունքները ստացվել են Բիաթլոնի միջազգային միությունից։

Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություն Անհատական Սպրինտ Հետապնդում Զանգվ. մեկն. Փոխանց. Խառը փոխանց. Single mixed relay
Գերմանիա 2023, Օբերհոֆ 24-րդ 49-րդ 29-րդ 5-րդ
Չեխիա 2024, Նովե Մեստո 19-րդ 11-րդ 12-րդ 7-րդ 8-րդ 6-րդ

Աշխարհի գավաթի խաղարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշերը աշխարհի գավաթի խաղարկությունում
Սեզոն Ընդհանուր առմամբ Անհատական Սպրինտ Հետապնդում Զանգվածային մեկնարկ
Միավորներ Դիրք Միավորներ Դիրք Միավորներ Դիրք Միավորներ Դիրք Միավորներ Դիրք
2022–23 թթ 177 32-րդ - - 66 35-րդ 53 35-րդ 58 26-րդ

Աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

4 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ)

Տարին Տարիքը Անհատական Սպրինտ Հետապնդում Փոխանց.
Սլովակիա 2017, Բրեզնո-Օսրբլիե 16 11-րդ Արծաթե 20-րդ 11-րդ
Էստոնիա 2018, Օտեպաա 17 25-րդ 11-րդ 11-րդ Չկա տվյալ
Սլովակիա 2019 Բրեզնո-Օսրբլիե 18 Չկա տվյալ 4-րդ 9-րդ Չկա տվյալ
Շվեյցարիա 2020, Լենցերհայդե Բրոնզ 4-րդ Ոսկի 6-րդ
Ավստրիա 2021 Օբերտիլիաչ 20 12-րդ 28-րդ 27-րդ Բրոնզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.biathlonresults.com
  2. https://www.biathlonworld.com/athletes/id/btaut20501200101/
  3. «Athlete Statistics - real biathlon». www.realbiathlon.com.
  4. https://ua.tribuna.com/biathlon/1000000136287-anna-gandler-moya-sleduyushhaya-czel-podium/
  5. https://www.laola1.at/de/red/wintersport/biathlon/anna-gandler-im-interview--wie-der-vater-so--nicht--die-tochter/
  6. https://www.nordicmag.info/biathlon-cette-semaine-emilien-claude-sest-entraine-en-autriche-0626/
  7. https://www.merkur.de/sport/wintersport/gandler-wintersport-traumpaar-biathlon-junioren-weltmeistertitel-claude-92842465.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna Gandler at IBU
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գանդլեր» հոդվածին։