Աննա Բորիսովա
Աննա Բորիսովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Շյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ռեժիսոր և մուլտիպլիկատոր |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Աննա Բորիսովա (ռուս.՝ А́нна Влади́мировна Бори́сова, ապրիլի 25, 1978, Շյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1978 թվականի ապրիլի 25-ին, Լիտվական ԽՍՀ-ի Շյաուլյայ քաղաքում[1]։
2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Ա. Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը և «Մելնիցա» ստուդիայի անիմատորների դասընթացը (Կոնստանտին Բրոնզիտի վարպետության դաս). նույն ստուդիայում 2000-2002 թվականներին աշխատել է որպես նկարիչ-անիմատոր։
2003 թվականից աշխատել է որպես անիմատոր, ռեժիսորի օգնական, ապա եղել է Սմեշարիկներ նախագծի ռեժիսոր։ Եղել է «Թիմ և Թոմ» և «Սմեշարիկներ» սերիալների դրվագների ռեժիսոր։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003-2012 թվական` Սմեշարիկներ
- 2008-2009 թվական` Սմեշարիկներ
- 2011-2017 թվական` Սմեշարիկներ
- 2012-2013 թվական` Սմեշարիկներ
- 2015-2016 թվական` Թիմ և Թոմ
- 2015-ներկա ժամանակ` Սմեշարիկներ
- 2019-ներկա ժամանակ` Նարնջագույն կովը
Նկարիչ-անիմատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003-2012 թվական` Սմեշարիկներ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվականի մարտի 9-ին Բուլղարիայում կայացած «Ոսկե կուկեր» փառատոնի մրցանակ` ավելի քան 10 ռուսական ֆիլմերի համար[2]
- Սմեշարիկներ գիտակրթական նախագծի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Борисова Анна Владимировна». animator.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Аниматор.ру | Новости | В конкурсе фестиваля "Золотой Кукер" в Болгарии - более...». animator.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աննա Բորիսովա մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Աննա Բորիսովա (անգլ.) Internet Movie Database կայքում
|