Աննա Արևշատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Արևշատյան (այլ կիրառումներ)
Աննա Արևշատյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1951(1951-11-07) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1975)
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր (2000)
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
ԾնողներՍեն Արևշատյան
Պարգևներ և
մրցանակներ

Աննա Սենի Արևշատյան (նոյեմբերի 7, 1951(1951-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ։ Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (2007Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2013)[1]։

Սեն Արևշատյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Արևշատյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանի և գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Քնարիկ Տեր-Դավթյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, 1970-1975 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը և ստացել «երաժշտագետի» որակավորում։ 1976 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում[2], նախ եղել է լաբորանտ (1976-1980), ապա՝ կրտսեր գիտաշխատող (1980-1986)։ 1992 թվականից՝ Հոգևոր երաժշտության թեմատիկ խմբի ղեկավար, 1993-2001 թվականներին՝ Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 2000 թվականից՝ Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի բաժնի վարիչ։ 1990 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնախմբի միջազգային երաժշտական խորհրդի գլխավոր քարտուղարն է[3]։ 2002 թվականին դիրիժոր Զավեն Վարդանյանի հետ հիմնադրել է «Մանրուսում» միջազգային երաժշտագիտական ժողովածուն, հանդիսանում է դրա կազմողն ու պատասխանատու խմբագիրը։ 2016 թվականի դրությամբ հրատարակվել է ժողովածուի չորս հատոր (2002, 2005, 2009, 2013)։ 2006 թվականին Աննա Արևշատյանն ընտրվել է Բյուզանդագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEB) անդամ, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների Հայաստանի ազգային կոմիտեի գիտական քարտուղար[4]։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ միջնադարյան հոգևոր երգարվեստին։ Կազմել է գիտական հոդվածների ժողովածուներ, «Մանրուսում» տարեգիրքը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Աննա Արևշատյանը պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ ««Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան և նույն թվականից եղել է գիտաշխատող, 1992-2005 թվականներին ղեկավարել է «Հայ միջնադարյան հոգևոր երաժշտության հուշարձաններ» թեմատիկ խումբը։ 1999 թվականին դարձել է ավագ գիտաշխատող։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ միջնադարյան «ձայնից» մեկնությունները» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է արվեստագիտության պրոֆեսորի գիտական կոչում[4]։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Արևշատյանը 1990 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ վարելով «Հայ հոգևոր երաժշտության պատմություն և տեսություն» առարկայի հատուկ դասընթացը, 2008 թվականից` նաև մագիստրատուրայում` «Գիտական ուսումնասիրության հիմունքներ» և «Երաժշտական գիտության արդի հիմնախնդիրները» առարկաները, որոնց ծրագրերը մշակել է հենց ինքը։ Արևշատյանը Կոնսերվատորիայի գիտական խորհրդի անդամ է, բազմիցս ղեկավարել է պետական ավարտական քննական հանձնաժողովի աշխատանքները[4]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիեննայի Մոնոդիայի ուսումնասիրման միջազգային ընկերության անդամ, 2012
  • Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) անդամ, 2015

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991
  • Հայ միջնադարյան «ձայնից» մեկնություններ, Ե., 2003
  • Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում, Ե., 2013[5]
  • Անիի երաժշտական մշակույթը, Ե., 2014[6]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ամիրաղյան, Ա. Արևշատյան. Գրիգոր Մագիստրոսը՝ շարականագիր և գեղագետ.– ՊԲՀ, -3, 2015, էջ 299։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
  2. Արևշատյան Աննա Սենի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, առաջատար գիտաշխատող
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. 4,0 4,1 4,2 «Հայ երաժշտագիտության նվիրյալը. Աննա Արևշատյան».
  5. Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում
  6. Անիի երաժշտական մշակույթը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]