Անղրսաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Անղրսաղ
Անղրսաղ
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանԱշտարակի շրջան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն214 մարդ (1939)
Անղրսաղ (Աշխարհ)##
Անղրսաղ (Աշխարհ)

Անղրսաղ (նաև՝ Անգերսակ, Անգերսանք, Անգրսակ), նախկինում գյուղ ՀԽՍՀ Աշտարակի շրջանում, Աշտարակ քաղաքից 6-7 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Աշտարակ-Ապարան խճուղու ձախ կողմում[1]։ Մինչ սովետական կարգերը գտնվում էր Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[2]։ Կոլտնտեսությունների միավորման պատճառով գյուղը 1959-ից լքվել է, բնակիչները վերաբնակվել են շրջանի նորաստեղծ պետական տնտեսություններին կից ավաններում։ Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ և երկրագործությամբ[3]։

Բնակչությունը[4]
Տարի 1873 1886 1914 1934 1939
Բնակչության թիվը (բնակիչ) 133 140 214 192 214

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GeoNames.org». www.geonames.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  2. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Անգերսակ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  3. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Անղրսաղ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  4. «Անղրսաղ-Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Անղրսաղ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.