Անիցա Բոշկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիցա Բոշկովիչ
Ծնվել էդեկտեմբերի 3, 1714(1714-12-03)
ԾննդավայրԴուբրովնիկի Հանրապետությաուն
Վախճանվել էօգոստոսի 13, 1804(1804-08-13) (89 տարեկան)
Վախճանի վայրԴուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող

Անիցա Բոշկովիչ (խորվ.՝ Anica Bošković, դեկտեմբերի 3, 1714(1714-12-03), Դուբրովնիկի Հանրապետությաուն - օգոստոսի 13, 1804(1804-08-13), Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն), խորվաթ բանաստեղծուհի և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիցա Բոշկովիչը ծնվել է դուբրովնիկցի վաճառական Նիկոլա Բոշկովիչի ընտանիքում։ Տանը կարճ ժամանակ սովորելուց հետո ուսանել է Սուրբ Եկատերինայի վանքում, որտեղ նրա ավագ քույրը՝ Մարիան մայրապետ է եղել։ Ուսումն ավարտելուց հետո հրապուրվել է խորվաթերեն լեզվով գրական ստեղծագործություններ գրելով։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը 1758 թվականին Վենետիկում լույս տեսած «Razgovor pastirski varhu porođenja Gospodinova jedne djevojčice Dubrovkinje» գիրքն է, որն ունեցել է երեք հրատարակություն՝ կատարված օկտավաների տեսքով և ուղղված են հիմնականում երիտասարդ ընթերցողներին[1]։ Հետագայում այս ստեղծագործությունը հայտնի է դարձել «Ljubica» անվանումով և ճանաչվել է Դուբրովնիկի Հանրապետության պատմության մեջ միակ տպագիր գիրքը, որը գրվել է բացառապես կնոջ կողմից[2]։ Գիրքը հետագայում իտալերեն է թարգմանել նրա եղբայրը՝ Ռուջեր Բոշկովիչը, ում հետ Անիցա Բոշկովիչը ակտիվ նամակագրություն է վարել։ Գիրքը պահվում է Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի արխիվում՝ «Poesie Illyriche di Anna Boscovich» անվանումով հատուկ բաժնում։ Բացի գրքեր գրելուց, նա նաև իտալերենից թարգմանել է կրոնական տեքստեր և բանաստեղծություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bošković, Anica // Hrvatska enciklopedija. — mrežno izdanje. — Leksikografski zavod Miroslav Krleža, 2021.
  • Foretić, Miljenko BOŠKOVIĆ, Anica // Hrvatski biografski leksikon. — 1989.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Anica Bošković» (անգլերեն). Knjiženstvo — Women Writers Database.