Անիսոն սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիսոն սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Անիսոն սովորական (Pimpinella)
L., 1753

Անիսոն սովորական (Pimpinella anisum)՝ հովանոցավորների ընտանիքին պատկանող, մինչև 60 սմ բարձրությամբ միամյա հոտավետ մշակովի խոտաբույս է։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղները հասունանում են օգոստոսին։

Քիմիական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ է եթերայուղով, որի հիմնական մասը անեթոլն է։ Բայց այն պարունակում է նաև ճարպայուղ։

Բուժական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նշանակություն ունեն բույսի պտուղները, որոնք օգտագործվում են առանց մշակման՝ բնական ձևով։ Բույսը խրձերով չորացնել, որից հետո մանրացնել և անջատել պտուղները, որոնք կարելի է պահել 3 տարի։

Ունի խորխաբեր, խորխը նոսրացնող հատկություն։ Այն նաև կարգավորում է մարսողությունը, հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է փորկապության հակում։ Ունի նաև կծկանքը վերացնող, քրտնամուղ, ջերմությունն իջեցնող, կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունն ուժեղացնող ազդեցություն։

Կիրառվում է լարինգիտների, բրոնխիտների, բրոնխոէկտազիաների, պնևմոնիաների, ստամոքսի և աղիների կծկանքների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։ Կիրառում են անիսոնի ջրաթուրմը և եփուկը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաղադրատոսմերը կարելի է գտնել հետևյալ գրքում՝ Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, էջ 16։


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն