Անդրեյ Վեկլենկո
Անդրեյ Վեկլենկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 5, 1959 (64 տարեկան) |
Պարգևներ |
Անդրեյ Վեկլենկո (ռուս.՝ Андрей Викторович Векленко, սեպտեմբերի 5, 1959), ռուսական դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1981) և Ռուսաստանի Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսական ակադեմիան (2003)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981 թվականից։
- 1998-2002 թվականներին՝ Սիեթլում (ԱՄՆ) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
- 2002-2007 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2007-2011 թվականներին՝ Տորոնտոյում (Կանադա) Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
- 2011-2015 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2015 թվականի հունվարի 13-ից՝ Էկվադորում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի մայիսի 7)[2]։
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016 թվականի մայիսի 5)[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2009 թվականի օգոստոսի 18)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[4]
- «XXX տարվա անթերի աշխատանքի համար» գերազանցության նշան (2014 թվականի սեպտեմբերի 29)՝Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2005 թվականի փետրվարի 19)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի համար[6]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.01.2015 № 12 «О назначении Векленко А.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Эквадор»
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.05.2005 № 519 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 05.05.2016 № 212 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.08.2009 № 942 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.09.2014 № 646 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 19.02.2005 № 64-рп «О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ