Անդրեյկա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյկա
ռուս.՝ Андрейка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա, ընտանեկան ֆիլմ և կինոպատում
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պոպով
ԴերակատարներՆիկոլայ Տիմոֆեև, Լիլիա Գրիցենկո, Վիկտոր Չեկմարյով[1] և Կիրիլ Լավրով
ՕպերատորՍեմյոն Իվանով
ԵրաժշտությունՎլադիմիր Մակլակով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն78 րոպե

«Անդրեյկա» (ռուս.՝ «Андрейка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը։

Էկրան է բարձրացել 1958 թվականի սեպտեմբերի 25-ին[2]։ 1959 թվականին Կիևի համամիութենական կինոփառատոնում արժանացել է Առաջին մրցանակի որպես լավագույն մանկական ֆիլմ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1917 թվականի հուլիսին Պետրոգրադում։ Քաղաքում ցույցեր են։ Ցուցարարների շարքերում կան երեխաներ ու ծերեր։ Ցուցարարների վրա կրակում են, զոհեր ու վիրավորներ են ընկնում։ Հրաշքով կենդանի է մնում պետերբուրգցի բանվոր որդի Անդրեյկան։

Կառավարությունը հրամանագիր է արձակում Լենինին ձերբակալելու մասին։ Նրան փնտրում են ոստիկանական լրտեսները։ Դրանցից մեկը ենթասպա Զվոնկովն է։ Նա բնակություն է հաստատել Անդրեյկայի տնից ոչ հեռու՝ ներկայանալով որպես դռնապան քեռի Վիտյա։ «Քեռի Վիտյային» հաջողվում է իր կողմը գրավել երեխաներին։

Մի օր Անդրեյկան իմանում է, որ շուտով Լենինը, որը թաքնվում էր ոստիկանությունից, պետք է գա իրենց տուն։ Նա խորհուրդ է խնդրում քեռի Վիտայից՝ մանկամտորեն վստահելով նրան։ Լենինին բռնելու համար շրջափակում է կազմակերպվում։ Չկարողանալով ձերբակալել նրան՝ ոստիկանները ձերբակալում են Անդրեյկայի հորը։ Անդրեյկան հասկանում է, թե ով է «քեռի Վիտյան»։

Հորը ռազմաճակատ ուղարկելուց հետո Անդրեյկան դառնում է ընտանիքի ավագը։ Նա աշխատանքի է անցնում որպես մոնտաժորդ, բայց նրան վտարում են աշխատանքից այն բանի համար, որ նա օգնել է վերականգնել էլեկտրաէներգիան Սմոլնիում։

Մի անգամ Անդրեյկայի ընկեր Վասկան տեսնում է «քեռի Վիտյային»։ Անդրեյկան և Վասկան հետևում են լրտեսին։ Կարմիր պարեկը վնասազերծում է նրան։

Սմոլնիում ելույթ է ունենում Լենինը և ազդարարում պրոլետարական հեղափոխության մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորյա Վասիլև – Անդրեյկա
  • Նիկոլայ Տիմոֆեև – Ռեշետին
  • Լիլիա Գրիցենկո – Աննա
  • Ալեքսանդր Լարիկով – Ռուբլյով
  • Տատյանա Խորիշկո – Ելենա
  • Սաշա Վինոգրադով – Իլյուշկա
  • Կիրիլ Լավրով – Վիկտոր Զվեզել
  • Վիկտոր Չեկմարյով – բժիշկ
  • Ալեքսանդր Մազաև – Մաքսիմով
  • Գենադի Մալիշև – անարխիստ նավաստի
  • Նիկոլայ Մելնիկով – Վասկա
  • Նիկոլայ Գավրիլով – լրտես
  • Աբրամ Շեյն – Վ. Ի. Լենին
  • Լեոնիդ Լյուբաշևսկի – Յ. Մ. Սվերդլով
  • Լյուբով Մալինովսկայա – Անֆիսա, Վասկայի մայրը
  • Օլգա Պորուդոլինսկայա – Նատալյա Նիկոլաևնա
  • Արկադի Տրուսովով – նավաստի Սմոլնիում
  • Ելիզավետա Ուվարովա – Վերա տատ
  • Պյոտր Նեզվանով – էլեկտրոմոնտյոր
  • Նատալյա Կուդրյավցևա – Ելենկայի մայրը
  • Վլադիմիր Վասիլև – Արթուր Պետրովիչ, էլեկտրակայանի պետ
  • Վլադիմիր Վոլչիկ – Ֆ. Է. Ձերժինսկի
  • Վլադիսլավ Ստրժելչիկ – սպա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Պոպով
  • Բեմադրող օպերատոր՝ Սեմյոն Իվանով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մակլակով
  • Երգի տեղքտի հեղինակ՝ Նիկոլայ Գլեյզարով
  • Հնչյունային օպերատոր՝ Լ. Վալտեր
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով
  • Նկարիչ-գրիմարար՝ Ա. Գրիբով
  • Մոնտաժող՝ Ելենա Միրոնովա
  • Խմբագիր՝ Դմիտրի Իվանեև
  • Խորհրդատու՝ Վիկտոր Մուշտուկով
  • Ֆիլմի տնօրեններ՝ Ա. Վլադիմիրով և Թամարա Սամոզնիևա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մրցանակ Կիևի համամիութենական կինոփառատոնում (1959) լավագույն մանկական ֆիլմի համար։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն Էկրան բարձրանալուց անմիջապես հետո դրական ակնարկներ է ստացել[4]։

Արվեստաբան Վերա Տուլյակովան ֆիլմն անվանել է հեղափոխությանը երեխաների մասնակցության մասին նախկինում նկարահանված ֆիլմերից լավագույնը։ Նա իր գրախոսության մեջ նշել է, որ «հեղինակի և ռեժիսորի կողմից ճշգրիտ հայտնաբերված սյուժետային իրավիճակները նպաստում են տղայի բնավորության բացահայտմանը, ցույց են տալիս Անդրեյկայի հասունացումը»[4]։ Միևնույն ժամանակ նա կարծում էր, որ հեղինակները «առանց հատուկ անհրաժեշտության ֆիլմում ներկայացնում են զանգվածային տեսարաններ և դրվագներ, որոնք թույլ կապվ ունեն սյուժեի զարգացման հիմնական գծի հետ»։

Դերասանական խաղը վերլուծելիս Վ. Տուլյակովան գրել է, որ «Բորյա Վասիլևը, որը խաղում է Անդրեյկայի դերը, ճշմարիտ է, հուզական է արդյունավետ այն դրվագներում, որոնք նրանից պահանջում են համոզմունք և նույնիսկ բնավորություն», բայց ճշմարտությունը անհետանում է նրա հերոսի մեջ, երբ ռեժիսորը նրա առջև դնում է ոչ մանկական դերասանական առաջադրանքներ։ Նա նաև գրել է, որ «մյուս երեխաները, ովքեր չեն ստացել դերասանական այսպիսի բարդ առաջադրանքները, միշտ մնում են գեղեցիկ, բնական, զվարճալի»։ Նշելով Անդրեյկայի հոր և մոր դերերի (Ն. Տիմոֆեևա և Լ. Գրիցենկո) համոզիչ և հավաստի լինելը՝ Տուլյակովան կարծիք է հայտնել, որ Ա. Պոպովը «փոքր-ինչ չոր և միապաղաղ է ցույց տվել մեծահասակների սցենարում»։ Գրախոսության մեջ առանձնանում էր օպերատոր Ս. Իվանովի աշխատանքը, որը «առավել ճշգրիտ է մարմնավորում բնօրինակ և յուրօրինակ գաղափարը»[4]։

Կինոգետ Կիրա Պարամոնովան գրել է, որ «ֆիլմի հերոս Անդրեյկան ճշմարիտ և խորը կերպար է» և կարծիք է հայտնել, որ «իր ճշմարտացիությամբ ֆիլմը սովետական երեխաներին մոտեցնում է մեր հայրենիքի պատմական անցյալին»[5]։ Նա պնդել է, որ «հեղինակները հավաստի են ներկայացնում պատումը. նրանք Անդրեյկային դարձնում են իսկական կյանքի մասնակից, բայց չեն ստիպում նրան իր տարիքի համար ճնշող գործերով և սխրանքներով որոշել իրադարձությունների ուղղությունը, կամ, ինչպես երբեմն պատահում է վատ ֆիլմերում, որոշել դրանց արդյունքը»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Под общ. ред. К. И. Пиотровского, Н. А. Глаголевой. — М.: Искусство, 1968. — Т. 4 (1958—1963). — С. 5—6. — 824 с.
  • Кучкина О. Шагает рабочий человек // Комсомольская правда. — 1958. — С. 3.
  • Тулякова В. «Андрейка» // Советская культура. — 1958. — № 130. — С. 3.
  • Парамонова К. Николай Лебедев // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 82—98. — 408 с. — (Мастера советского кино).