Անգատուբա էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգատուբա էկոլոգիական կայան
Estação Ecológica de Angatuba
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՍան Պաուլու
Հիմնվել է1985
Մակերես1363 հեկտար
Կառավարումպետություն
Անգատուբա էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Անգատուբա էկոլոգիական կայան

Անգատուբա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica de Angatuba), էկոլոգիական կայան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգատուբա էկոլոգիական կայանը գտնվում է Սան Պաուլու նահանգի Անգատուբա մունիցիպալիտետում։ Ունի 1394 հա տարածք[1]։ Տեղակայված է Անգատուբա պետական անտառում[1]։ Տեղանքը լեռնային է` 620-750 մետր բարձրությամբ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական կայանը ստեղծվել է 1985 թվականի օգոստոսի 13-ի 23.790 հրամանագրով Անգատուբայի մունիցիպալիտետի պետական սեփականություն հանդիսացող տարածքում։ Նպատակն էր պահպանել գոյություն ունեցող էկոհամակարգերը, կենդանական ու բուսական աշխարհը և աջակցել կրթական, ինչպես նաև գիտական գործունեությանը։ Կառավարվում է Սան Պաուլուի անտառային տնտեսության ինստիտուտի կողմից[1]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը պարունակում է սերրադոյի բուսականության և անտառի զգալի մնացուկներն այս տեսակի բիոմի հարավային սահմանում[1]։ Սերրադոն կապի մեջ է Ատլանտյան անտառի հետ։ Այն ունի կենսական նշանակության բարդ էկոհամակարգ՝ որպես ապաստարան ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների համար[1]։ Սուկցեսիայի տարբեր փուլերում բուսականությունը բաղկացած է կիսամշտադալար անտառի մնացորդներից։ Արձանագրվել է բույսի 257 տեսակ, այդ թվում՝ լոբազգիներ, դափնազգիներ, իշակաթնուկազգիներ և այլն։ Կենդանիներից են՝ հսկա մրջնակերը (Myrmecophaga tridactyla), հարավային տամանտուն (Tamandua tetradactyla) և բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 [1]
  2. 2,0 2,1 [2]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ESEC de Angatuba (ESEC) (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-30-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Estação Ecológica de Angatuba (Portuguese), Ambiente Brasil, Վերցված է 2016-06-30-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)